Բրիտանիան ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ բանակցում է Հայաստանի հետ
Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին։
«Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,-ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին:
Ըստ ԶԼՄ–ների` նշված փաստաթղթերի բովանդակությունը կապված է վերջին 18 ամիսների ընթացքում բրիտանական կառավարության աշխատանքի հետ՝ գտնելու այն երկրները, որոնք կարող են շահագրգռված լինել Ռուանդայի սխեմայի կրկնությամբ: Նշված չորս երկրների հետ աշխատանքը Բրիտանիայի կողմից առաջնային ուշադրություն է պահանջում։
Հաղորդվում է, որ համագործակցությունը քննարկվել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, բայց նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այդ համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են քննարկումներից։
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցությունների առաջընթացը կանգ է առել Ռուանդայի հետ համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, հենց որ Ռուանդայի սխեման գործարկվի:
Հունվարին համայնքների պալատը (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը) վերջնական ընթերցմամբ ընդունեց փախստականներին Ռուանդա արտաքսելու մասին օրենքը՝ չնայած պատգամավորների շրջանում լուրջ տարաձայնություններին: Այժմ տեքստը պետք է քննարկվի Լորդերի պալատում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 18:00
Кандидатом в премьеры от движения "Тавуш во имя Родины" объявлен архиепископ Баграт Галстанян. Об этом в ходе митинга в Ереване заявил востоковед Гурген Меликян, передает Sputnik Армения.
-
2024-05-26 16:41
Премьер-министр Грузии Ираклий Кобахидзе, выступая по случаю Дня независимости, заявил, что страна сумела сохранить мир, "несмотря на предательство" со стороны некоторых политиков, включая президента Саломе Зурабишвили, передает Sputnik Армения.
-
2024-05-26 16:11
На Площади Республики в Ереване проходимт общенациональный митинг движения «Тавуш во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии, архиепископом Багратом Галстаняном. До этого молодежь провела марш информирования по улицам Еревана, затем участники шествия направились к Площади Республики, передает News.am.
-
2024-05-26 16:04
Из зоны бедствия в Лорийской области Армении эвакуировано 232 человека, сообщает пресс-служба МВД страны, передает Sputnik Армения.