Последние новости

ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխանությունների գործողությունները

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը.


«Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը.

​Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները»։

VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նրան ենթարկել են ֆիզիկական, հոգեբանական բռնության, նվաստացրել են: Այս մասին հայտարարել են նրա փաստաբանները:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ