Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՌԴ-Ի ՀԵՌԱՆԱԼԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ Ո՛Չ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆ Է, Ո՛Չ ԷԼ ԴԱՏԱՎՃԻՌ Է
Ռուս քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի հեռանալը պատմության վերջը չէ, եթե այն հանգիստ և ռացիոնալ գնահատենք:
«Ռուսական Ֆորբսին» տված հարցազրույցում փորձագետը նշում է, որ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը սենսացիա չդարձավ, այն կանխատեսվում էր, այդ թվում նաև իր կողմից: Դրա տեղակայման մասին որոշումը կայացվել է կոնկրետ պատմական հանգամանքներում։ Երբ դրանք դադարեցին համապատասխան լինել նոր ստատուս քվոյին, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է ռուսաստանյան տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
«ՌԴ զորախմբի հեռացումը Կովկասում զգալի փոփոխությունների հետևանք է։ Թեև ոչ միայն հետխորհրդային տարածքի այս հատվածում, այլև ամբողջ Եվրասիայում։ Մոսկվան կանգնած է աճող մրցակցության և առճակատման առջև, նրա բացառիկ դերին և գերիշխանությանը մարտահրավեր է նետված», - նշում է Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը հնարավոր չէ միասնական հայտարարով գնահատել։ Եվ կարելի է ասել, որ սա պարտություն չէ, բայց հեռանալու մասին այս խոսույթն ինքնին, որպես Մոսկվայի պարտություն, արդեն գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության ներսում և դրա սահմաններից դուրս: Նման խոսույթում կան և՛ ծայրահեղություններ, և՛ շահարկումներ։ Բայց կան նաև բաներ, որոնց Ռուսաստանը պետք է սթափ նայի և տեսնի, առնվազն, լուրջ խնդիրների առկայությունը։ Մարկեդոնովը համոզված է, որ դա ավելի կարևոր է, քան «նեղացկոտ հայրենասիրությունը»։
«Պետք է դասեր քաղել սեփական սխալներից՝ այս կամ այն խաղացողների հասցեին վիրավորանքներ թվարկելու, ինչպես նաև բազմանշանակ վշտանալու փոխարեն։ Մենք Կովկասի պատմության մեջ նոր փուլ ենք տեսնում, որում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար ավելի բարդ կլինի, քան նախկինում։ Այնուամենայնիվ, դժվարությունները կոփում են բնավորությունը։ Մենք չէ, որ բացահայտել ենք դա», - նշում է նա։
Փորձագետի կարծիքով՝ ցանկացած հեռացում դատավճիռ չէ, իսկ նահանջը ոչ միայն ռազմական գործի, այլև մեծ աշխարհաքաղաքականության միանգամայն լեգիտիմ միջոց է:
Եվ պատմության մեջ օրինակները քիչ չեն. ով կարող էր 1921 թվականին կանխատեսել Թուրքիայի առաջխաղացումը դեպի Կովկաս։ Կամ 1945 խոսել տարածաշրջանում Իրանի ներուժի մասին։ Կամ 19-րդ դարի կեսերին ում համար կարող էր արդիական թվալ Ուկրաինայի անկախ պետականությունում լեհական գործոնի մասին բանավեճը։ Սակայն այս ամենը միանգամայն ժամանակակից իրողություններ են։
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են մտել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած եռակողմ փաստաթղթի համաձայն։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն ուժային գործողության գնաց ԼՂ-ի 9-ամսյա շրջափակումից հետո, ինչի հետևանքով հայ բնակչությունը ստիպված լքեց հայրենի տարածքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 15:25
Министерство юстиции Армении заявило, что кадастровые сертификаты на недвижимость жителям тавушского села Киранц в прошлом выдавались по ошибке. Ведомство отреагировало на недавнее интервью эксперта в области конституционного права Вардана Погосяна, данное одному из СМИ.
-
2024-05-20 15:21
Предстоятелю Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископу Баграту Галстаняну только что удалось обойти первый полицейский кордон и подойти к следующим рядам.
-
2024-05-20 15:14
В магазинах Киранца наблюдается дефицит продуктов. Поставщики продуктов не могут попасть в село. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am один из киранцев.
-
2024-05-20 15:12
В Армении денежные средства насильственно перемещенным лицам из Арцаха, на которые они могут приобрести или построить жилье, будут предоставлены на безвозмездной основе, заявила советник Министерства труда и по социальным вопросам РА, координирующая отдельные функции структурных подразделений, Гаяне Карагезян.