Последние новости

ԵԹԵ ԱՅՍՕՐ ՈՍԿԵՊԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԿԵԼ Է ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ, ԴԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔՆ Է, ՈՉ ՄԵՐ ԹԵ ՄԵՐ STAND-UP-Ն Է. Աջապահյան

Ոսկեպարի եկեղեցին վաղուց վերաբացված, գործող եկեղեցի է, հետեւաբար այնտեղ միշտ էլ պատարագներ, ժամերգություններ լինում են վաղուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նի քանի հոգեւորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում:


«Ես որպես անձ Ոսկեպարի եկեղեցում առաջին անգամ եղել եմ 40 տարի առաջ: Մենք մեր եկեղեցիները լավ գիտենք եւ Հայաստանի տարածքում եւ Հայաստանի տարածքից դուրս: Ամեն մի այցելություն, ամեն մի պատարագ չենք տարփողում ու իրեն էլ հաշվետվություն չենք ներկայացնում, պարտավոր էլ չենք: Այնպես որ Ոսկեպարի եկեղեցին մոռացված եկեղեցի չէ: Իսկ եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա իր մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է»,-ասաց նա:

Աջապահյանի խոսքով, Փաշինյանի ծրագրով անգամ այդ եկեղեցին չի տրվում Ադրբեջանին, բայց դառնում է սահմանաամերձ գոտի, դառնում է տեսանելի ու հասանելի ադրբեջանական զորքի համար. «Այդ դեպքում Ոսկեպարի եկեղեցին որոշ իմաստով կդառնա անմատչելի: Այո, կմնա հայկական տարածքում, բայց կլինի անմատչելի, եւ այնտեղ որեւէ արարողություն անելիս պետք է Տավուի թեմը դիմի սահմանապահ ծառայություններին, նրանք էլ պետք է տեղյակ պահեն ադրբեջանական կողմին ժողովրդի կուտակումների մասին:

Օրինակ Շիրակի թեմի Հայկաձորի եկեղեցին, որը եւս անմատչելի է, Թուրքիայի սահմանին մոտ է, տարեկան ես ընդամենը 3 անգամ եմ պատարագ մատուցելու արտոնություն ձեռք բերում: Ահա այդպիսի բարդություններ են ստեղծվելու Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու համար»,- ընդգծեց հոգեւորականը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ