Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, մտադիր է այս շաբաթ ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը տեղեկացել է Կոնգրեսի աղբյուրներից։
Այս օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության, քրեակատարողական, պետական սահմանային ծառայությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»:
Նման օրինագծի ընդունումը բացատրվում է իշխանության կողմից «ընդդիմության դաժան ճնշումներով և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մտահոգություններով»։ Մասնավորապես, նշվում է ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների և կառավարությանը քննադատողների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունները, ասվում է օրինագծում։ Հեղինակները նաև ընդգծում են, որ 2024 թվականի մարտի 6-ին Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել են վեց լրագրողի և անօրինական կերպով մեղադրել նրանց մաքսանենգության մեջ՝ որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումների մաս:
Օրինագիծը վերաբերում է նաև հայ բանտարկյալների իրավունքների ոտնահարմանը։ Սա «լուրջ հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար և կայուն խաղաղության շուրջ բանակցելու կարողությանը», ասվում է փաստաթղթում։
Հատկապես «աչքի ընկածների» առաջին յոթնյակում են՝ գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Իզզաթ օղլու Միրզաևը՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Էլգուն Ալիևը՝ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Էլշան Սանաևը՝ Ադրբեջանի 218-րդ հրամանատարական բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Էֆենդիևը՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ջեյհուն Հասանովը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից, Ալի Նագիևը՝ պետական անվտանգության ծառայության պետ, Սամիր Նուրիևը՝ նախագահ Ալիևի վարչակազմի ղեկավար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.