Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՎՃԱՐԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳԻՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի՝ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ դուրսբերման համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Դրա համար պետք է վճարեր միանշանակ Ադրբեջանը։ Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանին այդ գինը ներկայացվեց։ Ադրբեջանը հրաժարվեց վճարելուց»,-ասաց Ա. Բադալյանը։
Վկայակոչելով Մոսկվա կատարած այցից հետո Բաքվում Ալիևի հնչեցրած հայտարարությունները՝ Panorama.am-ի զրուցակիցն ասաց, նրան առաջարկել են դառնալ ԵԱՏՄ անդամ, սահմանազատման գործընթացում միջնորդ ընդունել ռուսական կողմին և այլն։
«Ալիևը հրապարակային կերպով հայտարարեց՝ չի պատրաստվում մտնել ԵԱՏՄ, իհարկե, մեղմ դիվանագիտական պատասխան է տվել՝ ասելով, եթե տեսնեն, ամեն ինչ լավ է, կմտնեն։ Բայց փաստն այն է, որ չի անդամակցել այդ կառույցին, չի համաձայնել սահմանազատման աշխատանքներում ռուսական կողմի միջնորդությանը»,-ասաց Բադալյանը։
Մայիսի 8-ին, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք հնարավոր այցի ժամանակ գին են առաջարկելու նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։
«Հայաստանի համար ոչ թե ձեռնտու է տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերումը, այլ 2018 թվականից Հայաստանի իշխանությունները հենց դա էլ անում են, որ ռուսական կողմը դուրս գա տարածաշրջանից։ Դրա համար փակվեց Արցախի հարցն ու այն նվիրեցին Ադրբեջանին, սառեցվեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։ Նրանց բերել են հենց այդ քաղաքականության համար, ինչն իրենք անում են»,-ասաց նա։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.