Последние новости

Կամո Շահինյան․ Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են

Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական շրջանի ցղեկավար Կարո Շահինյանը:

«Գյուղից դուրս գտնվող շրջանում սահմանազատման և սահմանագծման ողջ գործընթացը այս պահին ավարտել են, 8 սյուն տեղադրել են, իսկ յն երեք կետը, որը գյուղի բնակելի հատվածում պետք է իրականացվեր, այս պահին կասեցրել են: Մեզ ոչինչ չեն ասել, թե ինչու են աշխատանքները դադարեցրել, չեմ կարող ասել, թե որն է աշխատանքների դադարեցման պատճառը: Կարող է ցանկանում են այդ երեք կետի մասին նորից որոշում կայացնեն, չգիտեմ, չեմ կարող ասել, սակայն այս պահին իմ և բոլոր գյուղացիների մտահոգությունը դա է: Մենք Փաշինյանի հետ հանդիպմանը ասել էինք, որ այդ հատվածը Կիրանցի վարչական տարածքն է միշտ եղել»,-ասաց նա:

 Նա հայտնեց նաև, որ չափագրման աշխատանքներ իրականացնողները հեռացել են, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես հեռացել է, բնակիչները սպասողական վիճակում են:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Իսկ

Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:

Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։

Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ