Последние новости

ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողոովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման։

 

«Մենք մտահոգված ուսանողներ են, ովքեր ապակուսակցական են։ Մենք մեր խնդիրն ենք համարել խոսել այս մասին, որոնք առկա են Հայաստանում։ Որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ պետք է թույլ չտանք, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողներից Քնարիկ Սահակյանը։

Նա նշեց, որ իրենք 2 օր է՝ ստորագրահավաք են անում, և արդեն 212 ուսանող միացել է իրենց։

«Մենք այս ստորագրությունները ներկայացնելու ենք թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին, որպեսզի ցույց տանք մեր մտահոգությունը»։

Ուսանողը նաև ընթերցեց իրենց կազմած տեքստը «Քանի դեռ առկա չեն հայ-ադրբեջանական սահմանագծման արդյունքները վավերացված միջազգային պայմանագրային իրավունքով և ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերին ստորաբաժանումներին սահմանագոտու համապատասխան հատվածից հետ քաշվելու հրամանը հանցագործություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ համաձայն ՀՀ ՔՕ 421-րդ հոդվածի»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ