Последние новости

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել ՌԴ ռազմական կցորդին

Բրիտանական իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Լոնդոնում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ջեյմս Քլեվերլին ՝ ռուս դիվանագետին անվանելով «ռազմական հետախուզության չհայտարարված սպա», հաղորդում է Reuters-ը։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան դիվանագիտական կարգավիճակից կզրկի Ռուսաստանի Դաշնության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի որոշ օբյեկտներ:

Սահմանափակումներ են մտցվում նաև ռուսական կողմին դիվանագիտական վիզաների տրամադրման հարցում։

Ռուսական կողմն արդեն արձագանքել է Լոնդոնի որոշմանը։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան մտադիր է համարժեք պատասխան տալ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ