Последние новости

Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը միացավ նաև արևելագիտության դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Նա մոտեցավ շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին։ Վերջինս խոնարհվեց, համբուրեց Մելիքյանի ձեռքը, ինչից հետո Մելիքյանն արտասվեց և ինքը նույնպես փորձեց խոնարհվել՝ Սրբազանի առջև։

 

Գուրգեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր՝ շարժմանը միանալու նպատակն այն է, որ ուժ հաղորդի շարժմանը։

«Ավելի զորավիգ լինենք։ Սրբազանի գործը ճշմարիտ է, սա հայոց գործ է, մենք զինվորագրվել ենք հայոց գործին։ Մինչև վերջ գնալու ենք։ Հարձակումը մեր արժեհամակարգի վրա է եղել։ Մենք ուժ ենք գտնելու մեզ վերագտնելու համար»,- ասաց նա։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ