Համահայկական վերնախորհուրդը միանում է Բագրատ Սրբազանի հայրենատիրական պահանջին
Համահայկական վերնախորհուրդը միանում է Բագրատ Սրբազանի հայրենատիրական պահանջին, կիսում է անհանգստությունները, միևնույն ժամանակ իր ընտրողների անունից խորին մտահոգություն ու անհամաձայնություն է հայտնում Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացների վերաբերյալ և մերժում է գործող իշխանությունների հանձնվողական քաղաքականությունը: Այս մասին գրում է Orer.eu-ն։
«Հայաստանի Հանրապետության Սահմանազատումը առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վերաճանաչման՝ մերժում է մարդու համընդհանուր հռչակագրի դրույթները, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները չի կարելի հանձնել թշնամուն։ Աշխարհասփյուռ հայությունը հարյուր տարի շարունակ ստանձնել է Հայաստանի քաղաքական իշխանությունը, միշտ պաշտպանել է Հայաստանի, Խորհրդային Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իրավունքները և շահերը միջազգային հարթակներում։
Մենք պաշտպանում ենք մեր պետական իրավունքը և մասն ենք Հայաստանի Հանրապետության մեջ ապրող մեր քույրերի և եղբայրների, մենք մեկ մարմին ենք և մերժում ենք պետության մասնատման ու քայքայման յուրաքանչյուր քայլ:
Համահայկական վերնախորհուրդի սենատորները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը և հույս ենք հայտնում, որ Բագրատ Սրբազանը կանի իրենից կախված բոլոր քայլերը, որպեսզի Եվլախի օրակարգը չկրկնվի Տավուշում կամ Հայաստանի Հանրապետության որևէ այլ սահմանային հատվածում»,- ասվում է հայտարարարության մեջ:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".