Մեկնարկում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս և տեղի կաթոլիկ եկեղեցիները վերականգնվում են:
Ֆինանսավորումը կատարվում է շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Dailysabah-ը տեղեկացնում է, որ կառավարությունն աշխատանքների համար հատկացրել է 15 մլն թուրքական լիրա, որը կվերահսկվի պետական հիմնադրամների գլխավոր տնօրենների կողմից:
Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և այն համարվում է ամենամեծ հայկական եկեղեցին Միջին Արևելքում: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:
2015 թվականին Դիարբեքիրում թուրք–քրդական բախումների պատճառով տեղի եկեղեցիները լուրջ վնաս են կրել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-19 11:01
Շուրջ 10 տարվա հիմնանորոգման աշխատանքներից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կվերաբացվի Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Վեհարանում` արդեն իսկ վերանորոգված սրահներում այցելուները կարող են տեսնել հազվագյուտ ձեռագրեր, սրահների պատերին արված յուրահատուկ փորագրություններ, Այվազովսկու, Մինասի բացառիկ նկարները, առաստաղին արված ձեռագիր քարտեզ, կրոնական արժեքավոր ու եզակի նմուշներ։ Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նշեց, որ Էջմիածինը համայն հայության նվիրական սրբավայրն է, և դարերի ընթացքում մշտապես վերակառուցվել է։
-
2019-05-09 14:15
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:
-
2019-04-16 12:23
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորապես ցավում է Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհի կապակցությամբ, որը հանգեցրեց տաճարում զգալի վնասների:
-
2019-04-16 11:05
Կարծես սրբերը գիտեին.... Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: