Գերմանիայում տուգանվել է խավիարի դիվանագիտության հաճախորդը
Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի 14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։
Կարին Շտրենցի հանդեպ կասկածները հայտնվել էին դեռևս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է Եվրոպայում Բաքվի շահերի համար լոբբինգի դիմաց կաշառք վերցնելու մասին 2018թ․ ապրիլին անկախ փորձագետների հրապարակված զեկույցում։ Փաստաթղթում հաստատվում է, որ կոռուպցիոն աղմուկի հիմնական դերակատար, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները նրան աշխատանքի է վերցրել իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերության միջոցով, որը ֆինանսավորվում էր Բաքվի կողմից և զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով։
Չնայած կոմերցիոն հետաքրքրություններին՝ Շտրենցը 2015թ․ մասնակցել է Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելությանը։ Այս մեղադրանքների հետ կապված՝ Շտրենցը կրկին իր թեկնածությունը չի դրել ԵԽԽՎ-ում»։
Նա ինքը պնդում է, որ չի իմացել Լինթների ընկերության եկամուտների ադրբեջանական ծագման մասին, և իր մեղքն ընդունել է միայն լրացուցիչ եկամտի մասին ժամանակին չտեղեկացնելու համար։
Շտրենցի հետ կապված պատմությունը «Խավիարային դիվանագիտություն» անվամբ զեկույցի միայն մի մասն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 09:42
Эти 25 гектаров земли всегда находились под контролем Армении, часть земель была заминирована, часть использовалась нашими вооруженными силами, а часть – сельчанами. Об этом в соцсетях написала жительница села Киранц Гоар Варданян, комментируя заявление аппарата премьер-министра Армении, передает News.am.
-
2024-05-18 09:40
Министр иностранных дел и внешнеэкономических связей Венгрии Петер Сийярто ответил на вопрос про армянских беженцев из Арцаха.
-
2024-05-18 09:37
Бывший генеральный прокурор Армении Артур Давтян присоединился к движению «Тавуш во имя Родины», лидер которого архиепископ Баграт Галстанян требует отставки премьер-министра Армении Никола Пашиняна, передает Verelq.am.
-
2024-05-18 09:35
Очевидно, что за дестабилизацией в Новой Каледонии стоит Бакинская инициативная группа, созданная Азербайджаном. Об этом в соцесях написала руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-14 10:37
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ 382 431 552 դրամի տուգանք է հաշվարկել։
-
2019-02-27 20:14
Օրերս Հայաստանի բանկերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ անցած տարվա մայիսին մեկնարկած ֆիզիկական անձանց բանկային պարտավորությունների ներման գործընթացի արդյունքների ամփոփմամբ, 19 հազար հաճախորդների ներվել է 9,5 մլրդ դրամ՝ վարկային տոկոսների, տույժերի և տուգանքների գծով։