Իտալիայի Լացիո մարզն ընդունել է Հայոց ցեղասպանությունը
Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձեւ, որով խորհրդարանի անդամները զորակցություն եւ աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնել են Հռոմի հայ համայնքի խորհրդից, տեղեկացնում է NEWS.am։
Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ պատրաստված բանաձեւը խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի:
Սերջո Փիրոցցին նաեւ հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլեւս երբեք չկրկնվեն:
Հավելենք, որ Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 16:30
Армянская молодежная организация АРФ «Дашнакцутюн» в преддверии 109-й годовщины Геноцида армян организует факельное шествие в память 1,5 млн этнических армян, ставших жертвами Геноцида армянского народа в Османской империи.
-
2024-04-19 16:28
В Европейском парламенте состоялась конференция «Чтить память жертв Геноцида армян. Дорога к депортации наших дней», которая была проведена по инициативе и при содействии партии Рамкавар-Азатакан. Гостем конференции была депутат Европарламента от Ирландии Клэр Дали.
-
2024-04-19 16:25
Азербайджан нацелен на уничтожение историко-культурного и религиозного наследия в Арцахе, заявил профессор Пьер д'Аржан в ходе рассмотрения Международным судом ООН иска Армении против Азербайджана.
-
2024-04-19 16:23
Израиль и Иран не собираются наносить новые взаимные удары, сообщил телеканал CNN со ссылкой на источник в спецслужбах одной из стран.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: