Последние новости

Կարսում և Իգդիրում հաղթել են ԺԴԿ ներկայացուցիչները

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունների համար տհաճ անակնկալները շարունակվում են։

Հայաստանի հետ սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում շատ քիչ առավելությունով քաղաքապետեր են դարձել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության թեկնածուները, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ թուրք քաղաքագետներից մեկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ալիևը Էրդողանից պահանջել էր Հայաստանի հետ սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում պաշտպանել «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին ընդդեմ «հայամետ» քրդերի։ Որից հետո իշխող կուսակցությունը այդ երկու քաղաքներում թեկնածու չէր առաջադրել և հայտարարել էր ազգայնականներին աջակցելու մասին։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ