Anonymous․ «Բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար»
Հաքերների և ակտիվիստների միջազգային անանուն ցանցը՝ Anonymous-ը, Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Սսանժին կալանավորելու կապակցությամբ դիմել է Բրիտանիայի իշխանություններին և «ամբողջ աշխարհով նրանց կողմնակիցներին»: Հայտարարությունը հրապարակված է annonews կայքում:
Ցանցի ներկայացուցիչների խոսքով՝ Ասանժի կալանավորումը ապացուցում է, որ Բրիտանիայի իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնի իրենց գաղտնիքները պահպանելու համար: Նրանք ընդգծել են, որ 2010-ից Ասանժն ամեն տարի ներկայացվում էր Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ բացահայտել էր «ևˊ աջերի ևˊ ձախերի գաղտնիքները և ռազմական հանցագործությունները»:
«Սա զգուշացում է իշխանություններին. բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար», — ասվում է Anonymous-ի հայտարարությունում:
Ցանցի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ ներկայումս նրա կողմանկիցներին հարկավոր է միավորվել, հաղորդում է Gazeta-ն:
Էկվադորը որոշել էր մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրելու հարցում՝ միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումների պատճառով։ Լոնդոնի ոստիկանությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Ասանժը ձերբակալվել է Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի 2012 թվականի հունիսի 29-ի օրդերով, դատարան չներկայանալու համար։
Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների և Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:
2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:
Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանության կարծիքով՝ իրենց հաճախորդի դեմ բոլոր մեղադրանքները պատվիրված են և քաղաքականացված, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 05:58
Армения на предстоящей в Алматы встрече Мирзоян-Байрамов окажется в сложной ситуации, оставшись один на один, без посредников, с государством, от которого потерпела поражение. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян.
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-09 07:56
Դեռ չի հասցրել մարել առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ կասկածվող առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կալանավորման հետ կապված աղմկալի սկանդալը, երբ ծանուցվում է նորը։ Ավելի ճիշտ, սկանդալն արդեն նոր չէ, բայց նոր են մանրամասները։