Հայկ Ալումյան. Շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ
Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան, այսօր լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
«Եվրոպական դատարանում արդեն 5 գանգատ կա, 6-րդի վրա աշխատում ենք։ Զուգահեռաբար այսօր արդեն սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով երեկ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը:
«Սա իրավական անհեթեթության, մարդու իրավունքների ոտնահարման կուլմինացիա է և սա այսպես երկար շարունակվել չի կարող։ Այդ բոլոր պատվերները չեն կարղ անվերջ գործել և յուրաքանչյուր դատավոր իրեն զգա երկու քարի արանքում՝ կամ օրենք խախտի և պատմության մեջ մնա որպես ՀՀ երկրորդ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկող դատավոր, կամ պետք է օրենքը կիրառի, բայց հայտնվի այնպիսի հարվածների տակ, որը տեսանք պարոն Ազարյանի դեպքում։ Սա վերջ է ունենալու։ Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի, այնքան ավելի քիչ կլինեն այն բացասական հետևանքները, որոնք կուտակվում են», - ասաց Հայկ Ալումյանը, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-20 19:39
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։