Последние новости

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցությունն ինչպես ռազմական գծով, այնպես էլ քաղաքացիական ոլորտում լիովին դադարեցված է։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական օրակարգից։ Այն գոյություն չունի։ Եվ առայժմ չկան նշաններն այն բանի, որ ՆԱՏՕ-ում գիտեն ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- ավելացրել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ դաշինքը շատ հեռուն է գնացել Ռուսաստանի հետ առճակատման խորացման հարցում։ Գրուշկոն փաստել է, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև գոյություն ունեցող հարաբերությունները «ամենից շատ հիշեցնում են «սովորական» իրավիճակ, որի ներքո ստեղծվել է ՆԱՏՕ-ն՝ «սառը պատերազմ»։

Նա նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում անտեսել դաշինքը, քանի որ դա անվտանգության լուրջ գործոն է։ «Ընդ որում՝ մենք հասկանում ենք. շատ բան, ինչ արվում է դաշինքում, ԱՄՆ քաղաքականության ածանցյալն է։ Կփոխվեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ կփոխվեն նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»,- ավելացրել է Գրուշկոն։

Փոխնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունեցող ճգնաժամը հարաբերություններում առաջինը չէ, բայց ամենաերկարատևն է։

Ինչպես ընդգծել է Գրուշկոն, ճիշտ չէ կարծել, թե մինչև ճգնաժամն Ուկրաինայում Մոսկվայի և դաշինքի հարաբերություններում ամեն բան բնականոն է եղել. մինչև 2014-ը ՆԱՏՕ-ն «մտել է ներքին անկայունության, կողմնորոշիչների կորստի և նոր նշանակության որոնման անհրաժեշտության վիճակի մեջ»։ Դրան ուղեկցել են Աֆղանստանում գործողության անհաջողությունն ու այն, որ ՆԱՏՕ ընդլայնման քաղաքականությունը սպառել է իրեն, նշել է փոխնախարարը։

Գործակալության զրուցակիցը նաև մատնանշել է, որ ՆԱՏՕ երկրների ռազմական ծախսերը 2018-ին գերազանցում են տրիլիոն դոլարը և կազմում համաշխարհայինի ավելի քան կեսը։

«Դա պաշտպանական ծախսերի համար ռուսաստանյան ծախսերից ավելին է 22 անգամ»,- ասել է Գրուշկոն։

Փոփնախարարը փաստել է, որ Մոսկվան ռազմական գծով շփումներ չունի ամբողջ դաշինքի հետ, բայց դրանք կան ՆԱՏՕ առանձին երկրների հետ։

«ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ գործնական համագործակցությունից ՝ ի շահ անվտանգության ամրապնդման։ Բայց կա համատեղ աշխատանքի օբյեկտիվ պահանջ չկանխատեսված սրացման ռիսկերի նվազման, միջադեպերի կանխման գործում»,- ասել է Գրուշկոն։

Նա անհեթեթ է անվանել դաշինքի որոշումը՝ դադարեցնել նորմալ աշխատանքային շփումները ռազմական գծով՝ նշելով, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններից է շատ բանով կախված նաև Եվրոպայում ռազմական անվտանգության դրությունը։

«Սպասենք, մինչև որ դաշինքն ինքը հասունանա՝ գիտակցելու համար մեզ հետ լուրջ խոսակցության կարևորությունը անվտանգության հարցերում»,- ամփոփել է Գրուշկոն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ