Последние новости

Հիմքերը կապված են «տեսական հնարավորության» հետ

Այո', մենք տեսել ենք հիմքեր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախաքննության ավարտից հետո մնա կալանքի տակ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Դրանով պայմանավորված վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաև վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, որտեղից ակնհայտ էր՝ մենք կարծում ենք, որ դեռևս պահպանվել են կալանքի հիմքերը»,- ասաց գլխավոր դատախազը։

Արձագանքելով Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե «Մարտի 1-ի գործն, ըստ էության, ջուր է և պետք է «Յոթի գործը» վերաբացել», Արթուր Դավթյանն ասաց.

«Պաշտպանական կողմն ասում է, որ դատախազները 2009 թվականին որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել այդ յոթ անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009 թվականին կատարված օրենդրական փոփոխության արդյունքում սահմանադրական կարգի տապալման հոդվածն,իբր, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։ Առիթի դեպքում այդ որոշումը կներկայացվի հանրությանը և կխնդրեմ, որ հենց իմ գործընկեր փաստաբանները մատնշեն, թե այդ որոշման մեջ որտե՞ղ է այդպիսի բան գրած»։

Դատախազը նշեց, որ իրենց ընկալմամբ նոր օրենքը ոչ մի կերպ պատասխանատվությունը խստացնող չէ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ