Արհմիությունների մայիսմեկյան երթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում, այսօր՝ մայիսի 1-ին, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ երթ է կազմակերպել:
Երթի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։
Երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածից ու շարունակվելու է Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով, այնուհետև ժամը 13:00-ին միանալու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին և շարունակելու է ՀԱՄԿ-ի երթուղով։ Երթը ավարտվելու է Հանրապետության Հրապարակի մոտ՝ ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածքում: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 20:58
Утверждения о том, что церковь не платит налоги, мягко говоря, являются ложью, сказал Sputnik Армения глава канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-21 20:57
Армянская сторона уступает в рамках процесса делимитации в Тавушской области 24 позиции. Об этом сообщил политолог Грант Микалеян после встречи представителей экспертного сообщества с лидером движения "Тавуш во имя Родины" Багратом Галстаняном, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:41
Председатели армянского и украинского парламентов Ален Симонян и Руслан Стефанчук обсудили безопасность на Южном Кавказе и Украине, говорится в сообщении Национального Собрания Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-21 19:38
Премьер-министр Армении Никол Пашинян назначил Армана Бошяна заместителем главы Службы внешней разведки. Соответствующий приказ опубликован на сайте правительства Армении, передает Sputnik Армения.