Последние новости

ԱՍԿԵՐՈՎԻ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻ ՀԱՐՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Անցած շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից ծանր վիրավորվեց Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը։ Ամենատարբեր փառատոների և ցուցահանդեսների խորապատկերին տեղեկատվությունն անցավ ոչ այնքան նկատված։ Եվ դա հասկանալի է. ազգային խոհանոցի ուտեստները ախորժակով համտեսող վարչապետը շատ ավելի ուրախ տեսք ունի և անհամեմատ ավելի լայն լսարան է ապահովում ԶԼՄ-ների համար, քան աղքատիկ տեղեկատվությունը վիրավորված զինծառայողի մասին։

Մինչդեռ ակնհայտ է, որ իրադարձությունը նշանակալի է. բավական երկար ժամանակ Բաքուն ձեռնպահ էր մնում ահագնացումից Արցախի հետ հակամարտության գծում, բայց հիմա իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Արցախի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն արդեն հրապարակել են վիճակագրությունը շփման գծում հաճախակի դարձած գնդակոծությունների մասին, և ահա այժմ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը ծանր վիրավորվել է գլխից։

Բաքուն երկար ժամանակ զերծ էր մնում ինտենսիվ սադրանքներից, և դա բացատրվում էր բանավոր պայմանավորվածություններով, որ Փաշինյանն ու Ալիևը կնքել էին Դուշանբե քաղաքի վերելակում։ Դրա հետ մեկտեղ, շփման գծում տիրող հարաբերական անդորրը առիթ էր տալիս խոսել այն մասին, որ պայմանավորվածությունները շփման գծում մոնիտորինգի և վերահսկողության ուժեղացման մասին, պայմանավորվածությունները, որ համառորեն իրականացնում էին Հայաստանի նախկին իշխանությունները, այլևս արդիական չեն։ Իբր՝ Երևանն ու Բաքուն արդեն կառուցողական բանակցություններ են վարում, իրենք պահպանում են հրադադարի ռեժիմը, և ավելին, պատրաստում նոր խաղաղարար նախաձեռնություններ։ Ուրիշ էլ ի՞նչ կարելի է ցանկանալ։

Ուրեմն ի՞նչ պատահեց Բաքվի «մարդասիրությանը»՝ Մնացականյանի և Մամեդյարովի այս անգամ ԱՄՆ-ում կայանալիք և գործնականում արդեն ազդարարված հերթական հանդիպման նախաշեմին։ Ի՞նչը հարուցեց Ադրբեջանի նախագահի բարձր զայրույթը, որ նա որոշեց վերսկսել շանտաժի իր ավանդական մարտավարությունը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներում ի՞նչը չգոհացրեց Բաքվին։

Ադրբեջանի գլխավոր մաֆիականի վարքագծի շարժառիթները մեծ հանելուկ չեն։ Տվյալ դեպքում Իլհամ Ալիևն այդ կերպ արտահայտում է իր ծայրագույն դժգոհությունը այսպես կոչված «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիներին ու պատանդներին փոխանակելու Բաքվի կողմից առաջ տարվող գաղափարի վերաբերյալ Ստեփանակերտի արձագանքից։ Ինչպես հայտնի է, վերջերս Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նույնպես խոսում էր այն մասին, որ նման մոտեցումն օգտակար է բախման, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահություն ստեղծելու համար։

Բայց ողջ խնդիրն այն է, որ գերիներն ու պատանդները մեկ բան են, իսկ դիվերսանտները և առավելևս դիվերսանտ-մարդասպանները՝ միանգամայն այլ բան։ Իսկ ԼՂՀ-ում, հիշեցնենք պատժաժամկետ են կրում արցախյան դատարանով դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտներ՝ Ասկերովն ու Գուլիևը։ Որոնք դատապարտված են, բացի ամենայնից, իրենց ճանապարհին պատահաբար հայտնված տասնյոթամյա պատանու սպանության համար։

Դատելով ամենից, Ալիևը հուսով էր, թե Երևանը ճնշում կգործադրի Ստեփանակերտի վրա, և Մնացականյանի ու Մամեդյարովի հերթական հանդիպման ժամանակ կարելի կլինի որոշակի շարժ ակնկալել այդ հարցում։ Սակայն մայիսի 3-ին, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի ծանր վիրավորվելուց մեկ օր առաջ, Արցախի ԱԳՆ-ը հնչեցրեց իր դիրքորոշումը։

Արցախի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Արտակ Ներսիսյանը, պատասխանելով tert.am-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակումը, նկատի ունենալով նաև Ասկերովին և Գուլիևին, հիշեցրեց, որ 1996 թվականի մայիսին գերիների փոխանակությունից հետո գերի ընկած ադրբեջանցի զինծառայողներին կամ պատահաբար սահմանն անցած քաղաքացիական անձանց Արցախի իշխանությունները նրանց համաձայնությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հետագայում փոխանցել են ադրբեջանական կողմին։

Բայց, ինչպես ընդգծեց Արտակ Ներսիսյանը, ներկայումս Արցախի տարածքում ռազմագերիներ չկան, հետևաբար՝ Ստեփանակերտը տվյալ առաջարկի հասցեատերը չէ։ Արտակ Ներսիսյանը համոզմունք է արտահայտել, որ ռազմագերիների խնդիրը պետք է լուծվի խստիվ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, իսկ ադրբեջանական կողմի առաջարկած «բոլորին բոլորի հետ» փոխանակման սկզբունքն արհեստական օրակարգ է, որ ստեղծում է Բաքուն՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներն ու դրանց լրացուցիչ արձանագրությունները։

Հ.Գ.-Կարծում ենք, տեղին կլիներ, որ հայկական խոհանոցի կերակրատեսակների համտեսման արանքում դադարի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորվելու հետ կապված իրավիճակը մեկնաբաներ Հայաստանի վարչապետը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ОСТАНОВИТ ПАШИНЯНА?
      2024-03-28 10:02

      В интернете гуляет ролик, в котором очередной гонец Пашиняна Степа Сафарян рассказывает жителям Воскепара об ультиматуме, который предъявил Николу Ильхам Алиев: 4 известных села с прилегающими территориями в апреле должны быть переданы Азербайджану. Иначе будет война. Отметим, что ранее в Воскепаре уже успел побывать другой прислужник Никола – Левон Ширинян, известный своей откровенной русофобией. Побывал с той же миссией - убеждать жителей в неизбежности сдачи приграничных территорий…

    • ВСЕ САМ
      2024-03-23 09:58

      Есть такой старый анекдот. Приходит муж за полночь пьяный. Следы помады. Запах духов. На вопрос жены, где был, пытается что-то выговорить, но ничего на ум не приходит, ноги не держат, валится на кровать и говорит: «Ну ты же умная женщина, придумай сама что-нибудь...».

    • В ПОВЕСТКЕ СОЮЗНОЕ ГОСУДАРСТВО
      2024-03-20 10:12

      Никол Пашинян в Тавуше уговаривал жителей приграничья поддержать его "борьбу за суверенитет", а потому добровольно и с улыбкой согласиться на сдачу четырех сел, требуемых Азербайджаном. Использовал кнут и пряник. Обещал тем, кто потеряет дома или земли, квартиры в Иджеване. Дескать, живите себе спокойно. Это был пряник. Кнут был в виде угроз, что Турция и Азербайджан начнут войну. Жители, и не только Тавуша, уже давно поняли, что Пашиняна не остановить. Потому как только новыми уступками можно заставить людей забыть ранее потерянное. Сегодня с подачи Пашиняна и его агитационной команды мы говорим "только" о четырех селах.

    • ТРУДНО БЫТЬ НИКОЛОМ ПАШИНЯНОМ
      2024-03-15 09:48

      Трудно быть Николом Пашиняном. Три с половиной часа давать пресс-конференцию, чтобы сообщить, что Азербайджану будут сданы 4 требуемых села, но так и не сказать об этом прямо. То ли трусил, то ли стыдно было. И так подводил к этому, и этак, карту какую-то из ближайшего детского сада притащил. Сказал, что не проблема перенести тот участок дороги, который проходит через требуемые Азербайджаном территории. Советскую энциклопедию вспомнил. Но прямо так и не сказал.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

    • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
      2022-03-11 19:57

      Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

    • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
      2022-03-07 20:00

      Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։

    • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
      2022-01-26 20:02

      Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: