Последние новости

Պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել

Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- նշեց Սվիտալսկին, տեղեկացոնւմ է Newsarmenia.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Հրայր Թովմասյանի հայտարարությունը
      2019-10-03 11:05

      ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:

    • Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱ ՆՄԱՆ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ. ՓԱՍՏԱԲԱՆ
      2019-09-18 10:51

      Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

    • ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ
      2019-08-17 08:05

      Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։

    • Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓՈՒԼԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
      2019-08-13 11:11

      Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: