Վերջնագիր Անկարային
ԱՄՆ-ը Թուրքիային երկու շաբաթ է տվել հրաժարվելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներից, տեղեկացնում է CNBC-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ընթացքում Անկարան պետք է չեղարկի գործարքը Մոսկվայի հետ և գնի ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհանի Թուրքիային Lockheed Martin (ընկերության) F-35 ծրագրից։
Ավելին, ԱՄՆ-ը կարող է չսահմանափակվել Թուրքիային խոստացված հարյուր կործանիչներից զրկելով։ Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, վերջնագրի կատարումից հրաժարվելը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցներ մտցնելուն և «ՆԱՏՕ հնարավոր արձագանքին»։ CNBC-ի տվյալներով՝ սա «Պետդեպի վերջին առաջարկությունն է», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ս-400-ների գործարքը
Ավելի վաղ Թուրքիան քանիցս նշել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական համալիրներից։
Ս-400-ների առաջին խմբաքանակը, ըստ պայմանագրի պայմանների, կմատակարարվի հուլիսին։ ԱՄՆ-ը պնդում է, որ ռուսական համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչներին և սպառնում է Անկարային պատժամիջոցներով, եթե վերջինը գնի դրանք։ Ամերիկյան կողմը սպառնացել է հետաձգել կամ դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։
Անկարան F-35 ինքնաթիռների ստեղծման ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից է։ Թուրքիայում բազմիցս ընդգծել են, որ ռուսական ԶՀՀ-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան կործանիչների համար։ Բացի այդ, ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ երկիր մատակարարվող Ս-400-ները չեն ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՕՊ համակարգում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-24 05:22
Задержание мэра Аскерана явно неправовое. Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-24 05:21
Центр связи Генерального штаба Вооружённых сил Ирана опубликовал первый отчёт Высшей комиссии по расследованию размеров и причин катастрофы вертолёта, на борту которого находился президент страны Эбрахим Раиси и сопровождающая его делегация, передает Tasnim.
-
2024-05-24 05:18
Французский журналист армянского происхождения Лео Николян, долгое время проводивший голодовку в аэропорту «Звартноц», подвергся насилию со стороны сотрудников аэропорта. Граждане, снявшие видео, утверждают, что сотрудники аэропорта спровоцировали Лео Николяна, пытаясь создать возможность его депортации из страны.
-
2024-05-24 05:15
Президент Сербии Александр Вучич после одобрения резолюции о "геноциде в Сребренице" на Генеральной ассамблее (ГА ООН) обернулся сербским национальным флагом и заявил, что гордится героическим сербским народом.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-18 14:21
Ադրբեջանի տարածքում Ս-400-ների տեղակայման հնարավորությունը կարող է քաղաքական սպառնալիք դառնալ Հայաստանի համար։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։