Последние новости

ԸՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ

Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված արցախյան Մարաղա գյուղում զանգվածային կոտորածի 27-ամյակին, որտեղ, հիշեցնեմ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ամենագազանաբարո միջոցներով մի քանի ժամում սպանեցին մոտ 50 խաղաղ բնակիչների և նույնքան էլ պատանդ վերցրեցին։

Սպանվածների Հայաստանում ապրող հարազատները լսումների ընթացքում հանդես եկան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում «մարաղայի» խաչքար տեղադրելու նախաձեռնությամբ, «սումգայիթի» և «բաքվի» զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի կողքին։ Ներկա գտնվող ԱԺ պատգամավորները՝ Գևորգ Գորգիսյանը և Տարոն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, խոստացան աջակցել այդ կարծես թե կասկածներ չհարուցող ազնվաբարո գործին։

Մայիսի 23-ին Գևորգ Գորգիսյանը Ֆեյսբուք սոցցանցում հրապարակեց իր դիմումի պատասխանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ։ Եվ մեկնաբանեց. «Քաղաքապետի պատասխան գրության մեջ ասվում է, թե որևէ այլ հուշարձանի տեղադրումն այս տարածքում անընդունելի է քաղաքաշինական և ԲԱՐՈՅԱԿԱՆ առումներով։ Միաժամանակ, խորհուրդ են տվել նման հուշակոթող տեղադրել Մարտակերտում՝ առանց իմանալու, որ Արցախի Նոր Մարաղա գյուղում տեղադրված է զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, բայց Հայաստանում բնակություն հաստատած հարազատներն ամեն տարի ապրիլի 10-ին չեն կարող հասնել Արցախի Նոր Մարաղա գյուղ` հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին։
Հարգելի Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, շնորհակալություն եմ հայտնում «արժեքավոր» խորհրդի համար։ Նաև կցանկանայի տեղեկանալ, թե, մասնավորապես, ԲԱՐՈՅԱԿԱՆ առումով ինչու՞ է անընդունելի խաչքարի տեղադրումը հուշահամալիրի տարածքում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։

Հորդորում եմ քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմին, նախքան նամակներին պատասխանելն ու խորհուրդներ տալը, ուշադիր կարդալ իրենց ուղղված նամակներն ու ըստ էության ուսումնասիրել ներկայացված խնդիրները»։

Երբեմն ինչ-որ կոնկրետ և կարծես թե շարքային հարց կարող է ամենաճշգրիտ ու ցուցանշական կերպով բնորոշել այս կամ այն կառույցը և կոնկրետ պաշտոնյային, ընդ որում՝ միաժամանակ տարբեր տեսանկյուններից։ Այս դեպքը հենց նույն շարքից է։ Կարծես թե միանշանակ և կասկածի ոչ ենթակա նախաձեռնությունը անսպասելիորեն ստանում է միանգամայն այլ հնչողություն և բազմաթիվ հարցեր ծնում քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի աշխատանքի համատեքստում։ Բարոյական կողմը տվյալ դեպքում, իհարկե, առավել կարևոր է, քանզի կապված է ղարաբաղյան հակամարտության պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ Մարաղայում իրականացված ցեղասպանության հետ։ Բայց քաղաքապետարանի պատասխանը, ինչպես նշում է Գևորգ Գորգիսյանը, ապշեցնում է նաև այլ բանով. խնդրի էության մեջ խորամուխ լինելու տարրական ցանկության և պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ։

Ուրեմն ի՞նչ է գրում քաղաքապետը պատգամավորին։ Հարցն ուսումնասիրելու համար քաղաքապետարանում կազմակերպվել է «համակողմանի քննարկում», խորհրդակցել են ճարտարապետ Սաշուր Քալաշյանի և Երևանի գլխավոր ճարտարապետի հետ, հաղորդում է Մարությանը։ Երկուսն էլ խորապես համոզված են, որ «որևէ այլ հուշարձանի տեղադրումը այս տարածքում անընդունելի է թե՛քաղաքաշինական և թե՛ բարոյական առումներով»։ Վերջում Մարությանը Գորգիսյանին տալիս է հենց այն խորհուրդը, որի անտեղիությունը պատգամավորը նշում է իր գրառման մեջ։

Ընդգծեմ. խոսքն ընդամենը համեստ խաչքարի մասին է։ Անվանել դա հուշարձան, որը կարող է խաթարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ամբողջականությունը, այնքան էլ, ասենք այսպես, կոռեկտ չէ։ Է՛լ ավելի անհեթեթ է մտածել, թե խաչքարն առաջարկվում է տեղադրել հուշահամալիրի հենց կողքին. Ծիծեռնակաբերդի տարածքը, բարեբախտաբար, բավական ընդարձակ է։ Իսկ ամենագլխավորը. այնտեղ արդեն գրեթե 30 տարի կանգնած են խաչքարեր՝ ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի ցեղասպանության զոհերի։ Հարազատներն ու պատգամավորը առաջարկում են այդ գողտրիկ տեղում կանգնեցնել երրորդ խաչքարը, ինչը միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ այդ երեք անվանումները և երեք սարսափելի ողբերգությունները դարձան 1988-1992թթ. ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության յուրօրինակ խորհրդանիշ։

Ավելին, այդ խաչքարերը գլխավոր հուշարձանի օրինաչափ և պարտադիր լրացումն են, քանզի ընդգծում են թուրքական հանցավոր քաղաքականության ժառանգելիությունը, հիշեցնելով արդեն նորագույն ժամանակներում դրա դրսևորումների մասին։ Եվ Մարաղայի հիշատակին խաչքարի տեղադրումը մեր ժողովրդի համար սրբազան հենց այդ տարածքում, ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական բնույթի կարևորագույն ուղերձ է, որն անշուշտ կարևորություն ունի ոչ միայն սպանվածների հարազատների, այլև մեր ողջ ժողովրդի և նրա պատմական հիշողության համար։

Եթե հարցը քննարկած քաղաքապետարանի աշխատակիցները տեղյակ չեն, որ Ծիծեռնակաբերդում վաղուց խաչքարեր են տեղադրված, դա արդեն միանգամայն այլ հարթության խնդիր է։ Եթե նրանք տեղյակ չեն, որ Մարաղան հատուկ անուն է դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը բնորոշելու համար, ապա դա ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին նրանց իրազեկության և ընդհանրապես նրանց ինտելեկտի մակարդակի է՛լ ավելի մեծ խնդիր է։

Իսկ եթե հաշվի առնենք, որ տվյալ հարցի լուծումը թվում էր բոլոր տեսանկյուններից ինքնին հասկանալի և առանձնակի ջանքեր չպահանջող, ապա ակնհայտ է դառնում քաղաքապետարանի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի ընդհանուր մակարդակը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Որը, հիշեցնեմ, հաստատուն մտադրություն ունի բարձրացնել իր և իր աշխատակիցների աշխատավարձը, հասցնելով հայկական չափանիշներով երկնամերձ բարձունքների։ Մարաղայի հիշատակին նվիրված խաչքարի հարցը կոնկրետ և ամենաակներև օրինակն է այն բանի, թե ում և ինչի համար է քաղաքապետը պատրաստվում մեծ գումարներ վճարել հարկատուների հաշվին։

Չենք խոսում արդեն այն մասին, որ բարոյական փաստարկների շահարկումը տվյալ դեպքում բացահայտ անբարոյականություն է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ПОХВАЛИТ АРАБАТА?
      2024-05-18 10:24

      По всей вероятности, происходящие в общественно-политическом поле события, в частности, превращающееся уже в общенациональное Движение "Тавуш во имя Родины", сильно нервирует свору предателей. До такой степени, что они озвучивают прямые оскорбления в адрес его лидеров, в том числе признанных и уважаемых профессионалов, даже можно сказать - в каком-то смысле своих коллег.

    • БЕСЫ
      2024-05-15 10:56

      Тот факт, что оккупационный режим Армении практически с первых дней прихода к власти инициировал борьбу с Армянской Апостольской Церковью, давно не вызывает сомнений. Как и то обстоятельство, что одним из фундаментов, на который опирались стоявшие за госпереворотом 2018-го внешние силы, были деструктивные секты, долгие годы активно работавшие против ААЦ и вербовавшие своих членов в том числе за счет ее прихожан. И было бы поистине странно, если бы власть и ее приспешники яростно не ополчились и не ощетинились против Церкви на фоне происходящих сегодня событий. Но чтобы вот так - откровенно до бесовства, до сатанизма?

    • НАЦИЯ-АРМИЯ, НАЦИЯ-КРЕПОСТЬ, НАЦИЯ - ХРАМ
      2024-05-13 09:36

      Этот человек каждый день выдает нам нечто новое о нас самих - о том, какими мы, армянское государство, должны стать. Он говорит простым языком, но и очень часто формулами, которые вроде бы витали в воздухе, но мы их не понимали и не улавливали. Он буквально за две недели сделал нас совершенно другими, буквально преобразил еще совсем недавно потерянный, покорившийся безжалостной судьбе, не знающий - как и что делать, чтобы предотвратить окончательную катастрофу своей Родины, государства и самого себя, отчаявшийся и не верящий никому народ. И превратил его обратно в нацию.

    • ДОРОГА К ШУШИ НАЧИНАЕТСЯ С КИРАНЦА
      2024-05-08 12:00

      Вновь настал этот день – 8 мая. День, когда была осуществлена уникальнейшая военная операция – «Свадьба в горах». День, который прежде был для нас совершенно особым, вернувшим нам Шуши, праздником, переполнявшим гордостью, ликованием, невыразимым счастьем. Вновь настал день, который вот уже четвертый раз полон горечи, ощущения огромной, исторически масштабной утраты и невыносимой тоски по любимому городу. Катастрофы, которая будет сопровождать нас постоянно – до тех пор, пока мы не вернемся в 8-9 мая 1992 года и опять не почувствуем выполненной историческую миссию – освобождение Шуши.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ