Կրկին դուրս չեն բերել
Հունիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 05:33
Тюрколог Варужан Гегамян пишет:
-
2024-05-13 05:25
Секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян получил доступ и изучил топографические материалы 1980-х годов, связанные с делимитацией границы Армении с Азербайджаном. Об этом он сообщил в соцсетях.
-
2024-05-12 18:49
На площади Республики Еревана стартует всенациональный митинг, созванный предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-12 17:07
С территории у Матенадарана стартовало молодежное шествие к площади Республики в Ереване, где в 18:30 начнется общенациональный митинг во имя Родины.