Նախկին հատուկջոկատայինի սպանության կասկածանքով 2 հայ է ձերբակալվել
ՌԴ Քննչական կոմիտեի և Ռոսգվարդիայի աշխատակիցները ձերբակալել են նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանելու մեջ կասկածվող 2 անձանց: Նրանք մերձմոսկովյան «Բիր Հաուս» ռեստորան այցելած հայաստանցիներ են, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ ձերբակալվածների, տեղաբնակներից մեկը վիրավորել է իրենց, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Բելյանկինը օգնության է շտապել տեղաբնակներին:
Ձերբակալությունները կատարվել են մերձմոսկովյան Կրասնոգորսկի բնակարաններում, որտեղ նրանք ապրում էին վարձակալությամբ: Ձերբակալվածներին, ծնված 1977 և 1982 թվականներին, կասկածում են սպանության և ծանր մանրմնական վնաս հասցնելու մեջ: Դեռևս հայտնի չէ, նրանց թվում է արդյոք Բելյանկինին սպանած անձը, սակայն, ըստ քննության, հաստատված է, որ նրանք եղել են հանցագործության վայրում: Եվս մի քանի մարդու հետախուզում է հայտարարվել:
Ըստ վարկածներից մեկի, որը մշակում է քննությունը, սպանությանը նախորդել է վիճաբանությունը «Բիր Հաուս» ռեստորանում, որի պատճառ է հանդիսացել այն, որ այցելուներից մեկն, իբր, վիրավորել է հարևան սեղանի մոտ նստած հայաստանցիներին՝ նրանց «չուրկաներ» անվանելով: Ռեստորանում սկսված ծեծկռտուքը շարունակվել է փողոցում: Այնտեղ տեղաբնակներից մեկին ուժգին ծեծել են, իսկ մյուսին դանակով վիրավորել որովայնի շրջանում: Այդ պահին իր ընկերուհու հետ ռեստորանի մոտով էր անցնում Բելյանկինը: Երիտասարդը որոշել է միջամտել և մի քանի կրակոց արձակել օդ տրավմատիկ ատրճանակից՝ ցրելու համար ծեծկռտուքի մասնակիցներին: Սակայն, նրանք հարձակվել են Բելյանկինի վրա, որն էլ սրտի շրջանում ստացած դանակով հարվածից տեղում մահացել է, տեղեկացնում է Panarmenian.net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.