Последние новости

Դավիթ Բաբայանը սահմանի իրավիճակի մասին

Որպեսզի ավելի ամուր լինի մեր անվտանգությունը և սահմանները, միշտ պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով սահմանի իրավճակին:

«Բայց դա չի նշանակում, որ այնպիսի իրավճակ է, որ կարող ենք ասել, որ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ հակառակորդը հարձակվելու է: Այդպիսի բան չկա, հակառակորդը, բնականաբար, չի փոխվել, չի վերանայել իր տեսլականը, իր նպատակները մեր նկատմամբ, սա փաստ է, սակայն մյուս կողմից ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Ցանկացած իրավիճակ, այդ թվում՝ բարդ իրավիճակ, ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ է ընձեռում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի` Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի դրսևորում, ինչը ոչ միայն ուղղված է մեր դեմ, այլ նաև՝ մյուս երկների: «Վերջին մեկ տարում կա հրադադարի խախտումների նվազում, ինչը Փաշինյան-Ալիև հանդիպումների արդունք է, մենք միշտ էլ ողջունել ենք դա:

Բայց մյուս կողմից՝ սա միայն մեկ շերտն է, կան այլ զարգացումներ, որոնք մենք երբևէ չպետք է մոռանանք, մասնավորապես, որ Ադրբեջանում պահպանվում է հայատյացության ամենաբարձր աստիճանը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվություն է ցուցաբերվում լրատվական, քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ այնպիսի իրավիճակ չէ ներկայում, ինչպիսին 2016 թվականի փետրվար, մարտ նախապատերազմյան ամիսներին: «Այն ժամանակ ուրիշ է եղել, և պետք չէ շփոթել, ընդհանուր առմամբ, խախտումների առումով շատ զիջում ենք այն ժամանակահատվածին»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ ի դեմս Ադրբեջանի`ունենք գիշատիչ, ցեղասպան երկիր:

«Ադրբեջանն ուզում է կործանել Արցախը, և երազանք է հայոց պետականության կործանումը, քայլեր անո՞ւմ են այդ ուղղությամբ, այո՛, անում են` քարոզչական, տեղեկատվական դաշտում, քայլերը միշտ էլ եղել են, ոչ մի ձևով այդ քայլերը չեն պակասել, բայց եթե մենք ուժեղ ենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն ենք վարում, ինքը չի դիմում ռազմական գործողությունների:

Հավանականությունը միշտ էլ կա, բայց չենք կարող ասել, որ վաղը սկսվում է պատերազմ, այդպիսի հավանականությունը շատ քիչ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ՝ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԽՈՍԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱԼԻԵՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՕԳՏԻՆ
      2021-05-28 08:41

      Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:

    • ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ
      2020-07-21 16:44

      Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։

    • «ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՊԸ» ԳՈՐԾՈՒՄ Է ՄԵՐ ԴԵՄ
      2019-08-02 19:25

      2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուն նախորդած իր ճառում Նիկոլ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց այն մասին, թե ինքը կտրուկ կրճատելու է բանակում զոհվածների վիճակագրությունը։ Վերջին շաբաթների իրադարձութունները ցույց տվեցին, որ Փաշինյանի այդ խոստումը նույնպես իրականում սուտ գտնվեց։

    • Արծրուն Հովհաննիսյան. Հայկական զորքերի կողմից որևէ կրակոց չի արձակվել
      2019-07-18 14:52

      Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. այս մասն Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը: