Последние новости

Reuters. Ռազմական դրոնը խոցվել է

Ամերիկյան ռազմական անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ խոցված դրոնը ԱՄՆ ՌԾՈւ MQ-4C Triton-ն է:

Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար, կապիտան Բիլ Ուրբանը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Իրանում խոցվել է ամերիկյան անօդաչու սարք:

Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻՀՊԿ-ին, տեղեկացրել էին ռազմաօդային ուժերի կողմից ԱՄՆ արտադրության Global Hawk անօդաչուի խոցման մասին Կուխե Մոբարաք նահանգի մոտ, որը գտնվում է Ջասք նավահանգստում, այն բանից հետո, երբ թռչող սարքը խախտել էր Իրանի օդային սահմանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ