Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին
13 օր է, ինչ առաջին ատյանի դատարանը չի քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Մենք հունիսի 27-ին առաջին ատյանի դատարան միջնորդություն ենք ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն մինչ օրս այդ միջնորդությունը չի քննվել: Առաջին ատյանի դատարանը պարզաբանում է, որ չի կարող քննել մեր միջնորդությունը, քանի որ գործը գտնվում է վերաքննիչում, իսկ վերաքննիչը պատասխանում է, որ չի կարող գործն ուղարկել առաջին ատյանի դատարանին, քանի դեռ դրա բողոքարկման ժամկետը չի ավարտվել»,-ասաց պաշտպանը:
Նա կոչով դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ անհապաղ միջամտելու այս հարցին, քանի որ տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Ալումյանը նշեց, որ օրենքը նախատեսում է, որ միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ:
Նրա գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Քոչարյանի իրավունքները:
«Պետք չէ զարմանալ, որ Դանիելյանը գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, քանի որ նա մինչ այս էլ ամեն ինչ անում էր, որ Քոչարյանի իրավունքները խախտվեն»,-ասաց պաշտպանը:
Նա հայտնեց նաև, որ այսօր լրանում է վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու ժամանակը, և դատավորը գործը պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.