ԲԴԽ նախագահ. Չեմ հիշում դեպք, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր
Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։
«Փաստաթղթերի, քաղաքացիական և քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։
Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Գրիգորյանին հրավիրել էին ԲԴԽ՝ նրա աշխատասենյակում կատարված խուզարկության հարցով։
Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացմանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".