ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՔԻՑ ՆՈՐ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում հիմքից կառուցվում է տուն:
Մայիսից մեկնարկած աշխատանքներն արդեն տեսանելի արդյունք են տվել. տան պատերը կանգուն են, տանիքը՝ կառուցված:
«Իրականացվող ամեն ծրագիր որոշակի հաշվետվություն է պահանջում: Այն սովորաբար արտահայտվում է թվերով: Օրինակ, ասում ենք՝ տարիների ընթացքում, մեզ հաջողվել է 200 տան կառուցման մասին հայտարարել: Ավելի կարևոր է, սակայն, այն հաշվետվությունը, որը մենք մեր հոգու խորքում ենք արձանագրում: Երբ ժպտացող աչքեր ենք տեսնում և զգում, որ դարձյալ մեկին հաջողվեց կյանքի հունի վերադարձնել ու ոգևորել: Մարդասիրության և պատասխանատվության դրսևորումն ամենացանկալի հաշվետվությունն են: Ուրախ և հպարտ եմ՝ տարիների մեր գործընկերության արդյունքի համար»,- ասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում կառուցվող 200-րդ տունը բարձրանում է հիմքից: Այդ առումով՝ Հասոյանների տունն ուրույն տեղ ունի. ծրագրի շրջանակներում սա առաջին դեպքն է: Մեզ համար հոբելյանական է կառուցված տների քանակը, իսկ ընտանիքի համար հոբելյանական կլինի տարին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Այս տարի բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 109 մլն դրամ: Դրա արդյունքում բնակարանային աջակցություն է ստանալու 43 ընտանիք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-11 08:47
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
-
2020-08-13 08:49
Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։