Последние новости

ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԿՈՅԻՆ, ԻՍԿ ԸՆԿՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։

Սեպտեմբերի 23-ին մեկ տարի կլրանա մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների օրվանից։ Իշխանությունը մտավախություն ունի, որ երևանցիներն այդ օրը կնշեն քաղաքապետի դեմ բողոքի ակցիաներով։ Երևանցիները հայհոյում են Հայկոյին, հիշելով նրա նախընտրական խոստումները մարդասպան վերելակները փոխելու և նորոգելու, քաղաքացիներին արժանավայել տրանսպորտով ապահովելու մասին և այլն։ Այդ ամենն արդեն անցյալում է, իսկ այսօր աղբահանության հետ կապված իրավիճակն այլ կերպ, քան աղետ, չես անվանի։ «Սանիտեքի» հետ քաղաքապետի փոխհարաբերությունները հիշեցնում են սարսափի ֆիլմի սցենար՝ քրեական դրամայի տարրերով, քաղաքային տնտեսությունն օրըստօրե խարխլվում է, իսկ քաղաքապետը մեծ գումարներ է ծախսում տոնածառի, աշխատակիցների պարգևավճարների վրա, իսկ հիմա էլ դեռ պատրաստվում է մեծ շուքով նշել «Էրեբունի-Երևան» տոնը։

Բնականաբար, քաղաքի տարեդարձի առթիվ տոնական միջոցառումների համար կհատկացվեն մեծ փողեր. չէ՞ որ ինչքան ավելի մեծ է գումարը, այնքան հեշտ է թաքցնել դրա աննպատակ օգտագործումը։Մի՞թե նպատակահարմար է տոնական միջոցառումներ անցկացնել քաղաքում, որը բառացիորեն թաղված է աղբի մեջ՝ կենտրոնից մինչև ծայրամասեր։

Այդուհանդերձ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը դժվար թե դառնա վերջին զանգվածային միջոցառումը, որ կազմակերպում է Մարությանը որպես քաղաքապետ։ Փաշինյանը լրջորեն մտահոգ է մայրաքաղաքում տիրող իրավիճակով և, ըստ իրազեկ աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների, արդեն վրդովմունք է հայտնել Հայկոյին այն առիթով, որ վերջինս իր անգործությամբ նպաստում է իշխանության վարկանիշի անկմանը։ Ավելին, մենք տեղեկություններ ունենք փակ քննարկումների մասին, որոնց ընթացքում Հայկոն նույնիսկ պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ, բայց խնդիրն այն է, որ նրան փոխարինող չկա։ Ավագանու անդամների մեջ արժանի թեկնուծու գտնել առայժմ չի հաջողվում, իսկ կողքից քաղաքապետ հրավիրել չի ստացվի. արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել կուսակցական ցուցակներով, հետևաբար՝ պետք է ընտրել նրանցից, ովքեր անցել են կառավարող ուժի ցուցակով։

Իշխանությունը վախենում է, որ հակասանիտարական վիճակը կդառնա զանգվածային բողոքների պատճառ, ինչի մասին վկայում են ոստիկանության կոպիտ գործողությունները «Երկիր ծիրանի» խմբակցությունից ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի գլխավորած նախաձեռնող խմբի ակցիաները կասեցնելու ուղղությամբ։ Նա, հիշեցնեմ, քաղաքացիներին մոբիլիզացրեց ցուցադրաբար աղբ տանել քաղաքապետարանի շենքի մոտ։ Ոստիկանությունն այդ գործողությունները որակեց խուլիգանություն, իսկ մեր կարծիքով, խուլիգանություն կարելի է համարել քաղաքապետի անգործությունը, որը ոչինչ չի ձեռնարկում մեծ քաղաքի խնդիրները լուծելու համար։ ՀՅԴ-ի քաղաքային բջջի նախաձեռնությամբ հուլիսի 31-ին կայացած բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի մոտ պահանջեցին, որ Մարությանը կատարի իր նախընտրական խոստումները, և դեղին քարտ ցույց տվեցին նրան, իսկ Ռեֆորմիստների կուսակցությունն ընդհանրապես անցկացրեց աղբանոցի լավագույն լուսանկարի մրցույթ…

Բանն այնտեղ է հասել, որ իշխանությունը բամբասանքներ է տիրաժավորում, թե իբր՝ Տարոն Մարգարյանը, պաշտոնից հեռանալով, իր հետ տարել է իրեն պատկանող աղբատար մեքենաները, ինչի հետևանքով էլ առաջացել են խնդիրները։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է Մարգարյանը հաջողացրել իր հետ տանել մեքենաները, որ այդ մասին հայտնի է դարձել միայն 10 ամիս անց։ Ինչ է, գրպանո՞ւմ է թաքցրել, թե՞ ծոցը խցկել։ Թեպետ, ամեն ինչ նախկին իշխանության վրա բարդելու փորձերն արդեն նորություն չեն. իսկ ուրիշ ի՞նչ է մնում, երբ ինքդ ոչինչ չես կարողանում անել։ Բայց ախր Փաշինյանին նախազգուշացնում էին, որ շոումենը չի կարող ղեկավարել քաղաքային ենթակառուցվածքները։

Հայկոյի վարկանիշն այսօր ամենաստորին նշաձողից էլ ցածր է, երևանցիներին ամեն օր նյարդայնացնում են տխմար հեռուստագովազդները նրա մասնակցությամբ և ԶԼՄ-ների հրապարակումները Հյուսիսային պողոտայում քաղաքապետի շքեղ բնակարանի մասին։ Հանրահայտ բան է, որ երբեք այնքան չեն ստում, որքան նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց որ պարապության մատնվես այնպիսի ցուցադրական քարոզչությունից հետո, ինչպիսին մատուցեց Հայկոն երևանցիներին, դա արդեն ծայրահե՛ղ է։ Ինչպե՞ս մոռանալ երթուղայինում նկարահանած տպավորիչ տեսահոլովակները։ Նա այնքա՜ն սրտառուչ էր պատմում ապագա կնոջ հետ ծանոթության մասին, այնքա՜ն ջերմորեն հոգատարություն ձևացնում հասարակ քաղաքացիների կարիքների նկատմամբ։ Ամեն ինչ սահմանափակվեց Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մի քանի սրճարան քանդելով։ Քաղաքապետը նույնիսկ նեղություն չկրեց կատարել իր խոստումն ու վաճառասեղաններով ապահովել փողոցի առևտրականներին, որոնց ոստիկանությունը, հիշեցնեմ, շաբաթներ շարունակ քշում էր մշտական տեղերից։ Այսօր առևտրականները նստած են նույն այդ տեղերում և հեռուստախցիկների առջև պատմում են այն մասին, թե ինչպես քաղաքապետն իրենց վաճառասեղաններ խոստացավ շուկայում ու խաբեց։

Քաղաքը հանձնված է թափառող շների ու կատուների տիրապետությանը։ Մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, մետրոյի վերջին կայարան տանող ստորգետնյա անցման մուտքի դիմացի վերգետնյա էստակադի տակ տեղավորվել է բոմժերի և շների քաղաքով մեկ հայտնի գիշերատեղին։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք քաղաքը տեր ունի՞, և եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղվում հանգստից ազատ ժամանակ, երբ չի նկարահանվում գովազդում։

Մարգարյանին նույնպես քննադատում էին այն բանի համար, որ քաղաքի խնդիրները դանդաղ են լուծվում։ Բայց դրանք այնուամենայնիվ լուծվում էին։ Ավելին, մոտ էր բազմաբնակարան շենքերում նույն այդ մարդասպան վերելակների նորոգման և փոխարինման ծրագրի իրականացումը։ Այսօր եզակի չեն մահացու ելքով վթարների դեպքերը, ընդ որում վերելակային տնտեսությունը վթարային վիճակում է ոչ միայն ծայրամասերի բարձրահարկ շենքերում, այլև մայրաքաղաքի բուն կենտրոնում։

Փոխարենը հեռուստաէկրաններին առաջվա պես պտտում են գռեհիկ սերիալներ, որտեղ Հայկոն կնոջ կերպար է մարմնավորել։ Դե, ի՞նչ կարող ես ասել. կեղծամն ու շրթներկը նրան սազում են, միայն թե քաղաքն է մեղք։ Երևանցիներն ամեն օր հայհոյում են Հայկոյին, իսկ նրա համար գլխին թափվող այդ թուքումուրը լոկ անձրև է. իրավիճակն ավելի շատ հուզում է վարչապետին, չէ՞ որ քաղաքապետի անձեռնհասությունն ու անգործունակությունը հարվածում են իշխանության հեղինակությանը, իսկ իշխանությունն այսօր անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նա է ամեն ինչի համար պատասխանատու, բոլոր դժգոհութուններն ուղղված են նրան. չէ՞ որ այդ նա երևանցիների վզին փաթաթեց շոումենի՝ քաղաքապետի փոխարեն։ Մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների ժամանակ այդպես էլ ասում էին.«Կհաղթի նա, ում մատնացույց կանի Նիկոլը»։ Նիկոլը մատնացույց արեց շոումենին, արդյունքում տառապում է քաղաքը, և այդ տառապանքների վերջը չի երևում…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОНСЕНСУС МИНУС "ДЕМОКРАТИЧЕСКАЯ ПЛАТФОРМА", МЕСТО МАРУКЯНА В ЛАГЕРЕ "КЛИЕНТОВ НИКОЛА"
      2024-05-23 10:20

      Образовавшаяся после досрочных парламентских выборов 20 июня 2021 г. неформальная внепарламентская коалиция карликовых сил на днях сформировала платформу. "Республика" Арама Завеновича, Европейская партия Тиграна Хзмаляна, партия "Во имя республики" Армана Бабаджаняна и христианские демократы Левона Шириняна объявили о том, что главной целью так называемой "Демократической платформы" станет содействие властям в деле европейской интеграции и углубления западного вектора внешней политики. В контексте текущих событий речь идет о партиях, чьи лидеры готовы разделить с Пашиняном ответственность за преступления против народа и государства!

    • ПАШИНЯН ГОТОВИТ РАСПРАВУ НАД АРХИЕПИСКОПОМ ГАЛСТАНЯНОМ
      2024-05-23 10:15

      О том, что режим Пашиняна готовит почву для ареста видных деятелей движения "Тавуш во имя Родины" оппозиционные круги сообщили 20 мая. В понедельник главной темой мировых новостей стала катастрофа вертолета президента ИРИ, исключение составил Общественный телеканал РА. Новостная неделя началась с показа по второму кругу выступления адвоката Лусинэ Акопян, которая обвинила движение "Тавуш во имя Родины" в распространении слов ненависти и призывах к насилию. В Армении есть блестящая плеяда адвокатов - Арам Орбелян, Рубен Меликян, Арам Вардеванян и еще с десяток фамилий, которые у всех на слуху. Почему телеканал, который существует на деньги налогоплательщиков, решил, что мнение адвоката Акопян, которую никто не знает, представляет интерес для массовой аудитории?

    • ДЕЛИМИТАЦИЯ В ТАВУШЕ ИМЕЛА МЕСТО ПО ПОДЛОЖНЫМ КАРТАМ, или АМОРАЛЬНЫЙ КОДЕКС СТРОИТЕЛЕЙ "НИКОЛИЗМА"
      2024-05-23 10:07

      Начну с аморального кодекса: близкий друг и соратник Пашиняна марзпет Тавуша Айк Галумян за закрытыми дверями сообщил жителям Киранц, дескать, Алиев провел границу посреди их деревни в наказание за то, что они поднялись на борьбу с Пашиняном. Киранцы говорят, что вопрос в их пользу решили бы всего 5 кв. км, но Галумян в ходе встречи дал понять, что власть с мнением жителей считаться не будет. Почерк прежний: 3 года назад представители правящей верхушки говорили родителям пленных, что Алиев не возвращает их сыновей в отместку за то, что они примкнули к движению "За спасение Родины" под началом Вазгена Манукяна. Таков аморальный кодекс строителей "николизма" в отдельно взятой стране.

    • ГРАНИЦА-2
      2024-05-20 10:12

      Наглядным доказательством того, что с 2021 г. Пашинян на основе сепаратных договоренностей с Алиевым единолично чертит границы РА, стали события марта-апреля 2023 г. в окрестностях деревни Тех Сюникского марза. Продвижения азербайджанских оккупантов вглубь территории РА показали, что Пашинян по кусочкам сдает участки суверенной территории.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԱՖԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ. ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ
      2020-07-25 09:58

      Մինչ ընթանում էր «Ծիրանի պատերազմը»… Այն օրերին, երբ մոսկովյան և պետերբուրգյան հայերը Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անում էին ամեն հնարավորը՝ հայ ֆերմերների արտադրանքի իրացումն ապահովելու համար, ինչի արդյունքում հայերը հաղթանակ տարան իրենց պարտադրված «Ծիրանի պատերազմում», Արաբկիր համայնքում Երևանի քաղաքապետը փակեց գյուղմթերքի շուկան։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ…

    • Երևանի քաղաքապետը դատի է տվել Սոնա Աղեկյանին
      2019-08-21 11:21

      Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

    • ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
      2019-08-19 12:04

      Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։

    • ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕՐԻՆԱՉԱՓ Է
      2019-08-10 17:46

      Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։