Վահագն Դադրյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Որոշումը կայացվել է, հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են:
Վահագն Դադրյանն ամերիկահայ ճանաչված գիտնական է, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում: Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը: Նա եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 14:33
Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины». В заявлении говорится:
-
2024-05-01 14:06
Тавушская епархия Армянской Апостольской церкви потребовала от члена "Гражданского договора" Вазгена Манукяна публичных извинений из-за его высказываний в адрес архиепископа Баграта Галстаняна. Об этом сам Манукян сообщил в соцсети.
-
2024-05-01 14:04
Армения и Иран планируют углубить сотрудничество в авиационной сфере. Более того, в Тегеране ждут представителей армянской авиации для изучения иранского опыта на месте.
-
2024-05-01 14:01
В Ереване 1 мая проходит учредительный съезд новосозданной партии «Новая сила». С приветственным словом на съезде выступил бывший мэр Еревана Айк Марутян, который и возглавит партию.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-14 20:11
ԱՄՆ Քենթուքի նահանգի կոնգրեսական Ջոն Յարմութը աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: