«Այլընտրանքային նախագծեր». ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՀՌԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։ Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։
Ուղերձի փաստը և ուղերձի բովանդակությունը համարժեք, բայց նաև տարբեր հասկացություններ են, ընդ որում դրանք երբեմն ունենում են տարբեր թիրախներ և հասցեատերեր։
ՌԴ նախագահի ուղերձի մեջ, անձնական բարեմաղթանքներից հետո գալիս է մի ձևակերպում, որն իրենց կարող են թույլ տալ միայն գերտերությունների ղեկավարները և այն էլ՝ ժամանակի կտրվածքում հստակ ասելիք ձևակերպելու անհրաժեշտության պարագայում. «Դուք նշանակալի ավանդ եք ներդրել .... Անդրկովկասի անվտանգության և կայունության գործում»։
Դժվար թե ՌԴ նախագահը խնդիր էր դրել հիշեցնելու, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք անհամեմատ խաղաղ սահմաններ։ Այդ դեպքում հասկանալ, թե ինչ է ասված ուղերձում, արդեն մեր պետության խնդիրն է և գտնվում է քաղաքական նախասիրությունների տիրույթից դուրս։
Խնդրի բանալին, ամենայն հավանականությամբ գտնվում է հետևյալ հարցի մեջ. ի՞նչ մեխանիզմներով էր Քոչարյանը կարողանում մեծ ավանդ ունենալ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության մեջ։ Մեխանիզմներն իրականում երկուսն են.
ա/ Ադրբեջանի հետ հավասարակշռության ապահովում՝ ոչ միայն տնտեսական զարգացման ցուցանիշների, այլև՝ զենքի և զինատեսակների տեխնոլոգիական հագեցվածության առումով, և
բ/ Ռուսաստանի հետ վստահելի ռազմավարական հարաբերությունների ապահովում։ Ասել է թե՝ այնքան ռազմավարական, որ Ռուսաստանի աջակցությամբ հնարավոր է եղել շատ երկար տարիներ ապահովել անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում։
Ակնհայտ է, որ Հայաստանն իր ծավալներով և ռեսուրսներով այն պետությունը չէ, որից կախված լինի ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը, բայց Հայաստանը կարող է գրագետ քաղաքականությամբ, գերտերությունների հետ հավասարակշիռ հարաբերությունների միջոցով հասնել այդ անվտանգությանն ու կայունությանը. մի բան, որը Հայաստանի ստրատեգիական շահերից ամենաառաջնայինն է. այսօր և դեռ շատ երկար տասնամյակներ։
Որևէ կառավարություն՝ ո՛չ այս, ո՛չ հաջորդները չեն լինելու հավիտյան, բայց նրանց թույլ տված որոշ սխալներ կարող են պետության համար ունենալ խիստ երկարատև նշանակություն։
Առողջ պետություններում նման սխալներ թույլ չեն տրվում։ Հայաստանում նման սխալի հնարավորությունը ուղղակի պետք է բացառվի։ Մենք շատ հստակ պետք է հասկանանք, որ «Անդրկովկասում անվտանգության և կայունության» խախտումը մեզ համար նշանակում է ահռելի կորուստներ։ Հայաստանը պետք է հասկանա նաև, որ մենք կարող ենք թույլ չտալ այդպիսի սցենար, որ շատ բան կախված է մեզնից՝ ի հակադրություն այն լեգենդի, թե մեզնից բան կախված չէ։ Հայաստանը կարող է տարբեր հարթություններում՝ ռազմական, դիվանագիտական, դաշնակցային գրագետ քաղաքականության շնորհիվ ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը, ինչը թարգմանաբար նշանակում է խաղաղ Հայաստան, խաղաղ Արցախ և կայուն զարգացում։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 15:28
К маршу во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви Багратом Галстаняном присоединяются многочисленные граждане. Членов движения дети приветствовали с воздушными шарами, граждане раздали им женгялов хац.
-
2024-05-06 15:26
Иран готов передать другим странам ядерные технологии в целях создания новой системы обмена научными знаниями. Об этом, как передает РИА Новости со ссылкой на иранские СМИ, заявил глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.
-
2024-05-06 15:25
Родители погибших в 44-дневной войне солдат присоединились к шествию "Тавуш во имя Родины", которое направляется в Ереван.
-
2024-05-06 15:23
Движение "Тавуш во имя родины" и их организованное им шествие не аффилированы с какими-либо политическими силами. К участию в марше приглашаются все желающие, независимо от политических убеждений. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян, отвечая на вопрос корреспондента Sputnik Армения.