Դատարանը գնաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Լսելով բոլոր կողմերին, ստանալով միջնորդությունները` դատարանը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, իսկ գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պաշտպանների դիմումը մերժելու միջնորդություն։ Բաղդասարյանի խոսքով` ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։
Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 12:50
С раннего утра 21 мая в Киранце ведутся геодезические работы по прокладке новой дороги и моста. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am один из жителей села Киранц Тавушской области.
-
2024-05-21 12:48
Правительство Армении предлагает ограничить деятельность членов советов старейшин, передает Sputnik Армения.
-
2024-05-21 12:45
«Лучшие традиции» продолжаются. Хотя вопрос о десятках анонимных благотворителей, перечисливших партии «Гражданский договор» миллионы драмов, пока не получил уголовно-правовой оценки, ту же картину мы наблюдаем уже по части фонда «Мой шаг». Об этом пишет газета «Жоховурд», передает news.am.
-
2024-05-21 12:44
Самым важным оружием этого движения является терпение, пишет член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян, передает Verelq.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։