Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀՈՒՍԱՄ, ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՄԱԿ-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԱՅԼ ՄԱՐԴ ԿԽՈՍԱ
Ծանոթանալով ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում մի քանի արձանագրումներ է արել:
«1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամպը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։
2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, ապա սա նշանակում է, որ իրեն կամ չեն հավատում, կամ նա շարունակաբար ստում է։
3. Ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության մասին երկու հպանցիկ հիշատակումը, առանց որևէ բարոյական, քաղաքական կամ իրավական շեշտադրման և օրակարգի։ Վե՞րջ, էլ չե՞նք պահանջելու ճանաչում, էլ չե՞նք պայքարելու հետևանքների վերացման և արդարության վերականգման համար։
4. ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձևը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին։ Արդեն պարզ է, որ նրան թվում է, որ ինքը գտել է մի «թույն» լուծում՝ Ալիևին դեմ տալու և ձգձգելու բանակցային գործընթացը։ Ավաղ, այս պարզունակ հնարքը ոչ միայն չի աշխատելու, այլև շատ արագ մեզ կանգնեցնելու է նոր վտանգի առջև՝ քանդելով նախկին բանակցային կապիտալը, փոխարենը ստեղծելով մեծ ռիսկեր։ Ոչ Ալիևը, ոչ էլ, ինչն ավելի կարևոր է, Մինսկի խմբի համանախագահները այս դատարկաբանության թակարդը չեն ընկնելու։
5. Լավ է, որ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անվանեցիր անհաջող փորձ՝ փաստելով, որ մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում։ Որոշ թրաշամանուկներիդ ասա, որ անկախ սեռից, դա իրենց ականջներին օղ անեն։
Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա»։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 11:22
Следком Армении опубликовал видео, на котором военнослужащие, накануне прибывшие на место акции протеста в Киранце, выражают сожаление в связи со своими действиями и просят не политизировать ситуацию.
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.