ՀԱՋՈՂ ԱՅՑ՝ 340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ
Եվ այսպես, ավարտվեց Փաշինյանի այցը ԱՄՆ, ինչը հարկատուների վրա նստեց ավելի քան 340 հազար դոլար։ Փողերն իզուր չեն ծախսվել։ Վարչապետի անդրօվկիանոսյան հայտարարություններից մենք իմացանք հետևյալ նորությունները. որոշ եկեղեցականներ պետք է ծնկի գան նոր իշխանության առջև, մամուլը ցանկանում է ջարդել նոր իշխանության ողնաշարը, Արթուր Վանեցյանը պետք է աղբանոց նետի իր ուսադիրները, որովհետև համարձակվեց քննադատել նոր իշխանությանը ի դեմս իրեն՝ Փաշինյանի, Գերագույն հրամանատարի, և վերջին անգամ այդպես իրենց պահել են պուտչիստները Ռուսաստանում 1991 թվականին…
Վերջին գաղափարն իսկույն ճանկեց նախկին «լուսավորյալ» պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը կարող է ֆակուլտատիվ դասընթացներ վարել «ինչպես խուսափել բանակային ծառայությունից» թեմայով։ Նա, ով լքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հայտարարեց, թե իր սկզբունքայնությունն ու հայրենիքի հանդեպ բարձրագույն պարտքը կայանում են ոչ թե նրանում, որ հանձնի կուսակցության շնորհիվ ստացած պատգամավորական մանդատը, այլ որ խոնարհաբար պահպանի այն։ Ահա ուրեմն, նույն այդ պատգամավորը զարգացրեց Փաշինյանի միտքը և հայտարարեց, թե Վանեցյանը դավադրություն էր նախապատրաստում, իսկ վարչապետն այն կանխեց։
Խե՜ղճ Փաշինյան ու Բաբաջանյան. որքա՜ն են նրանք ճգնում ցանկալին իրականի տեղ ներկայացնելու համար։ Մեծամտությունն ու հավակնություններն արդեն կարմիր գծից անցնում են, և իշխանության ընկնող վարկանիշը պահելու համար հույժ անհրաժեշտ են պուտչ, տիեզերական դավադրություն ընդդեմ «ժողովրդավարության համաշխարհային բաստիոնի», որպեսզի իրենք հերոսաբար փրկեն «հեղափոխության» նվաճումները։ Բայց ինչպես որ չի եղել ոչ մի դավադրություն, այնպես էլ դժվար թե լինի… Եվ առհասարակ ո՞ւմ է պետք դա՝ դավադրությունը, եթե իշխանությունն առանց այդ էլ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ժամկետից շուտ հեռանա խայտառակ կերպով։
Պատկերն ամբողջականացնելու համար մնում է միայն Լիլիթ Մակունցին նշանակել ԱԱԾ ղեկավար՝ համաձայն Էդմոն Մարուքյանի առաջարկած օրինագծի, որը նախատեսում է, թե հատուկ ծառայությունները կարող է ղեկավարել 25 տարին բոլորած ՀՀ ցանկացած քաղաքացի, որը վերջին 4 տարիներին մշտապես բնակվում է Հայաստանի տարածքում… Եվ օրենքի վերջնական ընդունումից հետո ո՞վ կասի, թե Մակունցը չի համապատասխանում ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Չէ՞ որ դատելով այն հավակնոտ մեծամտությունից, որով «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մեկնաբանում է Արթուր Վանեցյանի խոսքերը, նրա մեջ խորը նստած է ոչ միայն մշակույթը, այլև խոր արմատներ է գցել ազգային անվտանգությունը։
Այդ պատճառով չէ՞ արդյոք, որ հասկանալով իրավապաշտպանության ոլորտում գալիք կադրային քաղաքականության հեռանկարը, այդպիսի ճարտարամիտ հնարքներ են բանեցնում մեր քննչական մարմինները։ Վերջերս նրանք նոր մեղադրանքներ առաջադրեցին։ Դրանցից մեկում ասվում է, թե Գևորգ Մհերյանը և Գևորգ Կոստանյանը Ալիկ Սարգսյանին հանձնարարություն են տվել կեղծել «Մարտի 1»-ի գործով հանցանշանները։ Ընդ որում Մհերյանն արդեն ողջ չէ, Կոստանյանը ժխտում է, թե տվել է նման հանձնարարություններ, իսկ Ալիկ Սարգսյանը ժխտում է, որ ստացել է այդպիսիք… Ուրեմն ինչի՞ վրա է հիմնված նոր մեղադրանքը։ Թերևս կարելի է ենթադրել միայն, թե Սիլվա Համբարձումյանը, Վահան Շիրխանյանն ու Անդրանիկ Քոչարյանը ծածուկ լսել են նշված երեք «դավադիրների» գաղտնի խոսակցությունը…
«Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք:»,- այդ առնչությամբ հայտարարեց Գևորգ Կոստանյանը։ Եվ հանգեց այն եզրակացության, որ Հայաստանում քրեական իրավունքի դասագրքերն այլևս ոչ մի արժեք չունեն և ենթակա են փոխվելու, քանզի ժամանակակից «իրավագետների» կողմից իրականացվող քրեական արդարադատությունը հակասում է քրեստոմատիական ճշմարտություններին։
…Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ելույթին, ապա այն կարելի է համարել ՄԱԿ-ի ամբիոնը ինքնագովազդի նպատակով օգտագործելու փայլուն օրինակ. վարչապետը երկար գովաբանում էր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ընդգծելով իր ներդրումը համաշխարհային ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում։ Ափսոս միայն, որ դա առանձնապես ոչ մեկին չհետաքրքրեց. դահլիճում նստած էր մի երկու տասնյակ մարդ, չհաշված հայկական պատվիրակությանը։ Հավանաբար, այդ պատճառով Փաշինյանը ոչ մի կերպ չարձագանքեց Էրդողանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է «վերադարձվի» Ադրբեջանին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 12:21
Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.
-
2024-05-14 12:30
Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".
-
2024-05-10 14:07
Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.
-
2024-05-09 13:20
Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։