Թրամփը հաստատել է Գերմանիայից ամերիկյան զինվորականների դուրսբերման ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գերմանիայից «Ռուսաստանի զսպման» համար տեղակայված 9.5 հազար ամերիկացի զինծառայողների տեղափոխման ծրագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:
«Պաշտպանության նախարարը (Մարկ Էսպեր) և Շտաբների ղեկավարների միացյալ հանձնաժողովի ղեկավարը (Մարկ Միլլի) երեկ նախագահին տեղեկացրել են Գերմանիայից 9.5 հազար զինծառայողի տեղափոխման մասին ծրագրերի մասին: Առաջարկը, որն ընդունվել է, ոչ միայն համապատասխանում է նախագահի հրահանգին, այլև ավելի է ուժեղացնում Ռուսաստանի զսպումը, դաշնակիցներին վստահություն է հաղորդում, լավացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական և օպերատիվ ճկունությունը»,- նշվում է Հոֆմանի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կնվազեցնի Գերմանիայում իր զորքերի քանակը, որոնց մի մասը տուն կվերադառնա, իսկ որոշ մասն էլ կտեղափոխվի եվրոպական այլ վայրեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.