Последние новости

«HOMO SOROSIKUS»-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐ

ՌԲԿ-ին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, բացի ամենայնից, մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման այն մասը, որտեղ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում հակառուսական ուղղվածության կազմակերպությունների գործունեությանը: Ըստ վարչապետի՝ Ռուսաստանին հանդեպ թշնամական համարվող ՀԿ-ները գործում են այն նախագահների կառավարման ժամանակներից, որոնց լոյալությունը Մոսկվայում ոչ ոք կասկածի տակ չէր առնում. «Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները»։

Մեջբերենք վարչապետի եվս մեկ արտահայտություն, կրկին իսկ առանց խմբագրական միջամտություն կատարելու հեղինակային տեքստին. «Դրանց գործունեությունը նույնն էր, ինչ որ հիմա։ Ոչինչ չի փոխվել։ Ուրեմն ինչո՞ւ այդ կազմակերպությունների գոյությունն ու գործունեությունը մեր հարաբերությունների խնդիր չէր, եթե դա խնդիր է։ Իսկ 2018-ից հետո հանկարծ դարձավ խնդիր, ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել»։

Փորձենք։ Սկսենք այն հայտարարությունից, թե «բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք»։ Դա, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Սորոսի հիմնադրամի մասնաճյուղը, որն ընդունված է համարել նշված ուժերի ավանգարդ, Հայաստանում բացվել է 1997 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք։ Բայց դրանք մանրուքներ են, անցնենք բուն էությանը։

Այո, լիովին և ամբողջությամբ արևմտյան կառույցների դրամաշնորհային ասեղին նստած ՀԿ-ներ Հայաստանի տարածքում գործել են նաև Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի կառավարման օրոք։ Բայց ողջ հարցը դրանց գործունեության ուղղություններն են և պետության քաղաքականության վրա ազդեցության աստիճանը։

Ինչ վերաբերում է ուղղություններին. խոսքն այն մասին չէ, թե արևմտյան հիմնադրամներից ստացած միջոցներով իրականացվող բոլոր ծրագրերն ապրիորի վատն են։ Եվ ոչ էլ այն մասին, թե բոլոր նրանք, ովքեր երբևէ դրամաշնորհներ են ստացել Սորոսից, USAID-ից և ուրիշներից, հակապետական կամ հակառուսական գործունեություն են վարում։ Խոսքն այլ բանի մասին է։ Այն մասին, որ, նախ՝ արևմտյան հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերի մեջ կան նաև այնպիսիք, նպատակայիններ, որոնք ուղղված են ազգային պետությունների թուլացմանը. լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, Ավստրիան, թե Հունգարիան։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օրինակ բերեց պացիֆիզմի քարոզչությանն ուղղված ծրագրեր, ինչը գուցե տեղին է, ասենք՝ Լիխտենշտեյնում, բայց ամենևին ոչ իր չորս հարևաններից երկուսի կողմից ռազմական սադրանքի մշտական սպառնալիքի տակ գտնվող Հայաստանում։

Իսկ բացի այդ, խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ այս կամ այն ծրագիրն իրականացնողների մեջ ձևավորվել է կախյալ և վարձված անձանց խավ, քանի որ նրանց անձնական ողջ բարեկեցությունը կախված է նախագծերի իրականացումից և հերթական դրամաշնորհներից։ Արդյունքում ազդեցության այդ գործակալների մոտ ձևավորվել է որոշակի աշխարհայացք, որը Ռոբերտ Քոչարյանն անվանում է «սորոսական սուռոգատ»։ Հայկական քաղաքականության հմուտ գործչի կարծիքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, ավելի դիպուկ է թվում «homo sorosikus» բնորոշումը։ Եվ «homo sorosikus»-ի աշխարհայացքի բաղկացուցիչ մասն իսկապես հակառուսական քարոզչությունն ու գործունեությունն է։ Իսկ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մենք կապված ենք բազմաթիվ պայմանավորվածություններով, առաջին հերթին՝ հանրապետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս կազմող։

Պարզ ասած, Ռուսաստանի հետ ունենք փոխօգնության պայմանագրեր, Եվրամիության հետ՝ ասոցացման համաձայնագրեր, ունենք նաև պայմանագրեր Իրանի, Վրաստանի հետ և այլն, ուստի հասարակական կազմակերպությունների և անհատների գործունեությունն այդ ուղղություններով խրախուսելի է։ Բայց այնպես է ստացվել, որ ո՛չ Ջորջ Սորոսի, ո՛չ USAID-ի կամ այլ գրանտատուների հետ մենք նման պայմանավորվածություններ չունենք։ Ուստի Սորոսի և մյուսների խորքային նպատակները սպասարկող անձանց և կառույցների գործունեությունն իսկապես ազգային անվտանգության խնդիր է։

Այժմ՝ գործունեության ծավալների մասին։ Այո, և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի օրոք եղել են «homo sorosikus»-ի աշխարհայացքը ձևավորող կազմակերպություններ։ Բայց երկրորդ նախագահի օրոք դրանք իրենց հանգիստ ու հնազանդ էին պահում։ Ով չի հավատում, կարող է լսել Հայաստանում Սորոսի հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Մինասյանի հարցազրույցը Թաթուլ Հակոբյանին: Այդտեղ նա բացահայտ խոսում է այն մասին, թե որքան դժվար էր իրենց համար Քոչարյանի կառավարման ժամանակներում, երբ թույլ չէին տալիս ծավալվել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանին , ապա եղած բանը չես ժխտի. «homo sorosikus»-ների կազմակերպություններն ակտիվացան, մեր սուբյեկտիվ կարծիքով, հատկապես նրա կառավարման երկրորդ ժամկետի ընթացքում, ավելի կոնկրետ՝ 2015 թվականից։ Հնարավոր է, որ դա կապված էր նախատեսվող սահմանադրական բարեփոխման հետ, և հանրապետական իշխանությունն ուներ հասարակական կառույցների, այդ թվում՝ «homo sorosikus»-ների աջակցության կարիքը։

Դե, և վերջապես, խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «homo sorosikus»-ները ոչ միայն ամրապնդեցին իրենց ազդեցությունը, այլև ձեռք բերեցին իշխանության ծանրակշիռ լծակներ։ Ինչպես օրենսդիր և գործադիր ճյուղերում, այնպես էլ դրանց հետ փոխկապակցված հասարակական, կրթական ու այլ կազմակերպություններում: Իշխանության կառույցներում Սորոսի և մյուսների ազդեցության գործակալների այդպիսի քանակության ներկայությունն արդեն խնդիր է ազգային անվտանգության համար։ Եվ չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հակառուսական քարոզչությունը «homo sorosikus»-ի գաղափարախոսության և գործունեության հիմնական բաղադրիչներից մեկն է։

Հենց այդ պատճառով էլ, պարոն Փաշինյան, այսօր, ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանների, նման կազմակերպությունների գոյությունն ու գործունեությունը, ավա՜ղ, դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խնդիր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН ЛЮДЕЙ НЕ СЧИТАЕТ
      2024-05-30 10:40

      Отвечая на вопросы журналистов относительно отставки в связи с требованием многотысячных митингов, Пашинян забавно отреагировал: сказал, что не любитель считать людей. Это ответ тем представителям оппозиции, которые наивно верят, что, если сегодня на митинг соберется больше людей, чем вчера, Пашинян вспомнит свои заверения о готовности уйти, если народ того потребует. И спокойно уйдет. Примерно так, как Серж Саргсян. Не рассказывая сказок. Не повторяя мантру про легитимность. Не назначая новые выборы, при этом оставаясь исполняющим обязанности премьера.

    • ПРО КУРИЦ-ПОПУГАЕВ
      2024-05-29 09:27

      Когда человек гениален, с этим ничего не поделаешь. Это про Владимира Высоцкого с его шутливой песенкой про влюбленного в антилопу жирафа. Точнее про то, что не столько жираф виновен в переполохе, который учинил, а одна курица, точнее, попугай, который из ветвей кричал, что жираф большой, а потому ему видней.

    • ДОМ, КОТОРЫЙ СТРОИТ НИКОЛ
      2024-05-25 19:36

      Скромный гений Никола Пашиняна явно недооценен широкой армянской общественностью. В своем последнем телеобращении премьер рассказал, какой мучительный и долгий путь он прошел, пока понял: прежде чем строить дом, надо знать, на какой территории его строить. И хотя подсознание Никола сначала этому пониманию противилось, Пашинян его, подсознание, сумел преодолеть.

    • ПРЕМЬЕР ОПЯТЬ И ОПЯТЬ «ПОДКРУЧИВАЕТ»
      2024-05-24 09:30

      Любимое занятие Пашиняна - «подкручивать». Когда он видит, что его власти угрожает опасность, он не идет на компромиссы, не пытается услышать оппонента, сгладить противоречия. Наоборот: нагнетает напряжение, пытается спровоцировать больший накал страстей, в надежде, что враг, а именно так он и воспринимает оппонентов, дрогнет. Так было весной-летом 2021-го, когда он грозился прибить своих оппонентов молоточком, грозился всех оппозиционеров «построить» в самом скабрезном смысле этого слова. И так далее…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
      2022-03-14 20:29

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:

    • ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
      2021-11-03 16:49

      2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։

    • ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ
      2021-09-20 20:21

      Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...