Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երևանում և գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում:

Սպասարկման նոր կենտրոններում հասանելի են բաժանորդին հետաքրքող բոլոր ծառայությունները՝ հետվճարային ու կանխավճարային սակագնային պլաններ և կորպորատիվ փաթեթներ, հեռախոսահամարների, ինչպես նաև բջջային սարքերի, ներառյալ` հեռախոսների ընտրության մեծ հնարավորություն և այլն: Կա նաև ՄոբիԴրամի վճարային համակարգից օգտվելու հնարավորություն:

«Հեռահաղորդակցության ոլորտը պահանջում է ներդրումների շարունակականություն, ցանցային ծածկույթի, ինչպես նաև՝ սպասարկման ցանցի կատարելագործում և շարունակական ընդլայնում: Ստեղծման օրվանից, մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Ու թեև հիմա Վիվա-ՄՏՍ-ի զարգացման հիմնական ուղղությունը թվային հարթակների զարգացումն է՝ ելնելով թվային փոխակերպման մեր ռազմավարությունից, այնուամենայնիվ, մենք նաև ուշադրություն ենք դարձնում մեր սպասարկման կենտրոնների քանակի ավելացմանը: Եվ այս շրջանակներում՝ Նոյեմբերյանում գործող մեր սպասարկման կենտրոնը տեղափոխել ենք ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկել ենք ևս մեկ՝ բոլորովին նոր սպասարկման կենտրոն՝ հաշվի առնելով արդեն իսկ գործող սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է իր սպասարկման կենտրոնների քանակը: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ վստահության ու մեր ծառայություններից օգտվելու համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համավարակով պայմանավորված՝ սպասարկման կենտևրոններն առայժմ աշխատում են այլ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթն ու կիրակին սանիտարական օրեր են: Բնականոն աշխատանքային ռիթմի վերադառնալուց հետո, սպասարկման կենտրոնները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-19:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00 աշխատանքային ժամանակացույցով:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ