ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.