Последние новости

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:

Իսկ սեպտեմբերի 29-ին նշանակված է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը: Մեղադրյալի աթոռին, բացի երկրորդ նախագահից, մարդիկ են, որոնք մեծ դեր են խաղացել և՛ 90-ականների սկզբին, և՛ հետագա պատերազմական իրադարձությունների ժամանակ: Նրանք արել են ամեն ինչ, որպեսզի պատերազմը հաղթանակով պսակվի մեզ համար։ Նկատի ունենք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ինչպես նաև գեներալ Մանվել Գրիգորյանին (այլ գործով

Ի՞նչ է տեղի ունենում այդ մարդկանց հետ այսօր։ Նրանք բոլորը մեղադրյալի աթոռին են (բացառությամբ Մ.Հարությունյանի, որը գտնվում է Հայաստանից դուրս)։ Կարո՞ղ էր արդյոք մեր երկրի հասարակայնությունը երբևէ ենթադրել, որ նման բան տեղի կունենա։ Որ պատերազմում հաղթած հերոսները «կաստիճանազրկվեն» և կնսեմացվեն քրեական գործով ամբաստանյալների մակարդակի։

Չէ, մենք իհարկե գիտենք, որ օրենքի առջև բոլորը հավասար են. և՛ հերոսները, և՛ շարքային քաղաքացիները։ Հայրենիքին մատուցած ոչ մի ծառայություն չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Բայց մտամուխ լինենք հենց թեկուզ այն փաստի մեջ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ ՀՀ Քր.օր.-ի 300.1 հոդվածով, որը 2008 թվականի մարտին գոյություն չուներ մեր երկրի Քրեական օրենսգրքում և հայտնվել է միայն այդ դեպքերից մեկ տարի անց։ Այսինքն երկրորդ նախագահին և մյուսներին մեղադրում են հետին թվով, իսկ օրենքը, ինչպես հայտնի է, հետադարձ ուժ չունի։ Չենք խոսում արդեն նախագահական անձեռնմխելիության մասին։

Այլ կերպ ասած, «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը սարքովի է և ներկայացվել է արդարադատության տարրական հիմունքների խախտումով, ինչի մասին գրվել է արդեն բազմիցս։ Ինչպե՞ս կարելի է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրել նախագահին, երբ նա իր լիազորությունների բերումով կոչված է և պարտավոր է այն պաշտպանել, ինչը և արեց այն ժամանակ Ռ.Քոչարյանը, ինչպես որ արել ու անում են բոլոր պետությունների առաջին դեմքերը, երբ բողոքի զանգվածային ակցիաները վերաճում են զանգվածային անկարգությունների։

Սեպտեմբերի 27-ին պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմել էր վարչապետին՝ խնդրելով կասեցնել դատական հետապնդումը երկրորդ և երրորդ նախագահների, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց նկատմամբ: Հայ ժողովրդի համախմբման անհրաժեշտության նկատառումով: Իսկ Ռոբերտ Քոչարյանը կարճ և համառոտ հայտարարություն արեց այն մասին, որ պետք է մարտնչել, պաշտպանել Հայրենիքը, և հաղթանակն անպայման մերը կլինի։ Սեյրան Օհանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի»: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը, իսկ Յուրի Խաչատուրովը՝ որպես փորձառու պրոֆեսիոնալ, անհապաղ գնացել է ԶՈՒ շտաբ և «ասել այն ամենը, ինչ պետք է»։

Այսօր հայտնի չէ, թե որքան ժամանակ կձգվի պատերազմական դրությունը։ Մենք ականատես ենք Ադրբեջանի և Թուրքիայի աննախադեպ ագրեսիային։ Ինչպե՞ս կարելի է նման իրավիճակում չօգտվել այն մարդկանց փորձից ու գիտելիքներից, որոնք վիթխարի դեր են խաղացել նախորդ հաղթանակում։ Ստեղծված իրավիճակում մի կողմ նետելով ցանկացած քաղաքական դրդապատճառներ, ցանկացած իրավական նորմեր, որոնք անպայման կատարելի են խաղաղ ժամանակներում, անհրաժեշտ է արձանագրել, որ բոլոր այդ մարդկանց պետք է անհապաղ ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։ Ըստ պատերազմական ժամանակի օրենքների։ Անհրաժեշտ է դադարեցնել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ և ի նպաստ հայկական երկու պետությունների օգնության կոչել նրանց գիտելիքները, փորձը, կազմակերպչական ու վարչարարական ունակություններն ու հմտությունները: Երկար մտորումների համար ժամանակ չկա, իսկ այլ լուծումը (հուրախություն թշնամու) պարզապես անթույլատրելի է:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЗАСЕДАНИЕ ПОСВЯТИЛИ МЕДИЦИНСКОЙ ПОВЕСТКЕ
      2024-05-04 13:47

      В Антикоррупционном уголовном суде под председательством судьи Ваге Долмазяна состоялось очередное заседание по делу судьи Арусяк Алексанян, ее помощницы Тамары Петросян и адвоката Эрика Алексаняна. Адвоката и помощницу обвиняют в содействии вынесения судьей заведомо неправосудного судебного акта. Сама Арусяк Алексанян также обвиняется в превышении должностных полномочий. Подсудимые своей вины не признают. Помнится, обвинение в данном деле изначально вызывало большое сомнение юристов.

    • АРМЕН ДАНИЕЛЯН ИЗБРАН В ВСС. КТО СЛЕДУЮЩИЙ?
      2024-05-04 12:59

      События, происходящие вокруг Высшего судебного совета, не устают поражать своей нелогичностью. Но даже на фоне всего того цинизма, который без устали демонстрирует ВСС, избрание членом этого органа судью Армена Даниеляна казалось чем-то невероятным. Оказалось, нет ничего невозможного, был бы заказ сверху и удачное стечение обстоятельств.

    • АДВОКАТЫ ЗАЯВЛЯЮТ О НАРУШЕНИИ ПРАВ АРТУРА СУКОЯНА
      2024-05-02 11:21

      Высший судебный совет политизирует ситуацию Ситуация вокруг Артура Сукояна развивается по отработанному властями сценарию: публично осудить - возбудить уголовное дело - задержать - арестовать. Самого молодого человека, пытающегося рассказать, что случилось, правоохранительные органы даже слушать не пожелали. Проигнорировали и доводы его адвокатов, которые они пытались представить.

    • ПОЛИЦИЯ ПЫТАЕТСЯ ПОДАВИТЬ НАРОДНЫЙ ПРОТЕСТ
      2024-04-29 12:01

      Политическое напряжение в республике, вызванное процессом так называемой демаркации границы в Тавуше, нарастает. Акции протеста привлекают все больше людей, не только в этом марзе, но и в столице, и в других городах Армении. А правоохранительные органы прилагают все усилия для подавления народного протеста. И действия их все чаще выходят за рамки установленных правил.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
      2021-07-12 21:50

      Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

    • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
      2021-07-12 19:55

      Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

    • ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ
      2021-06-24 19:30

      Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

    • ՎԱՐՍԵՐՑԻ ՏԱՆԴԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
      2020-09-24 19:44

      Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։