Դեսպան․ ՀՀ-ն Ճապոնիայից ակնկալում է ադրբեջանական անօրինական գործողությունների հասցեական դատապարտում
Ս.թ. հունվարի 28-ին Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան (JAFA) Տոկիոյում կազմակերպել էր ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը: Մ. Մացումուրան 2023թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան և անձամբ լուսանկարել Բերձորի միջանցքով արցախցի փախստականների հոսքը դեպի Հայաստան: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: