Последние новости

мнение

2024-04-02 09:15

ԱՊՐԻԼ

Հայաստանում արգելեցին Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները։ Ամեն ինչ տրամաբանական է և հասկանալի։ Բոլորին է հայտնի Սոլովյովի և նրա հյուրերի անչափ հարգալից վերաբերմունքը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Եվ հայտնի է նաև Սոլովյովի ու նրա հյուրերի, մեղմ ասած՝ ոչ այնքան հարգալից վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի նկատմամբ: Դե, ուրեմն Սոլովյովի հաղորդումները պետք է արգելել. չէ՞ որ իշխող թիմի համար ամենևին կարևոր չէ, թե ինչ է մտածում Սոլովյովը Արցախի մասին, նրանց համար կարևոր է, թե ինչ է մտածում Սոլովյովը իրենց մասին։ Իսկ քանի որ հենց սեփական սիրելի կերպարների հետ է իշխող կուսակցությունը նույնացնում իր պայքարը «հանուն ինքնիշխանության», ապա Սոլովյովին պետք է արգելել հենց հիմա։ Չէ՞ որ ապրիլին սպասվում են ներքաղաքական և արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ, իսկ Փաշինյանի վարկանիշը... Լավ, բարձրաձայն չխոսենք տխուր բանի մասին: