Последние новости

прямой текст

2024-03-20 16:44

Զախարովան Սթոլտենբերգի այցի մասին. տարածաշրջանի երկրները ՆԱՏՕ ազդեցության գոտի ներքաշելու փորձ

Սա Հարավային Կովկասի հանրապետությունները Եվրատլանտյան դաշինքի գոտի ներքաշելու փորձի հերթական դրսևորումն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի այցը Բաքու, Թբիլիսի և Երևան։