Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ
Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։ Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։ Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։