Վաղը ժամը 18-ին մոմավառություն կլինի Ազատություն հրապարակում

Էս մարդիկ էդքան շնորհք չունեցան, որ հազարավոր տղերքի զոհվելու առթիվ սգո օր հայտարարեն, դրա համար մեր կազմկոմիտեն որոշեց, որ վաղը մենք լռության ու սգո օր ենք հայտարարում ի հիշատակ մեր նահատակ տղերքի, ի հիշատակ իրենց թափած արյան, որ երբեք ջուր չի դառնալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Վաղը ժամը 18-ին եկեք այստեղ մոմավառության: Ով ի վիճակի չէ գալու, իր տանը թող վառի իր մոմը: Իսկ մյուս օրը ժամը 16-ին, կգանք էստեղ ու կասենք Նիկոլ հեռացիր:

Համոզված եղեք, որ երբ շարունակենք մեր պայքարը, այդ ժամանակ այն լոզունգը, որ 40 օր պտտվում էր, կդառնա իրականություն՝ Հաղթելու ենք»,-ընդգծեց նա: