Երկու փոխնախարար է ազատվել աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի և արդարադատության փոխնախարարներ ազատվել են աշխատանքից։ Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, Ռաֆիկ Գրիգորյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի։

Նաիրա Մարգարյանը պաշտոնը ստանձնել էր 2019-ի օգոստոսին, Ռաֆիկ Գրիգորյանը՝ 2019-ի հուլիսին։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը արդեն հեռացել է պաշտոնից, սակայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շարունակում է պաշտոնավարել։

Վերջին օրերին կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել վեց նախարարներ` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։