Քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվել

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկվա հացազրույցում ասում է՝ «տարածքներ չենք հանձնել, մարտի դաշտում են ընկել», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանը:

«Ինձ կասե՞ք՝ քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվեց», - ասաց նա:

Նա նկատեց, որ ռազմական դրությունը երկարեցվում է, որ մարդիկ դուրս չգան ու բողոքի ձայն չբարձրացնեն:

Մարտոյանի խոսքով՝ իրենց ակցիաները լինելու են շարունակական, տեղեկացնում է Aysor.am: