ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ մոտ ժամանակներս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարող է Ղարաբաղ ժամանել

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ մոտ ժամանակներս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարող է Ղարաբաղ ժամանել՝ քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանությունը գնահատելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ առաքելությունը, որը ձևավորվել է հայկական և ադրբեջանական կողմերի համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներ հեղինակավոր միջազգային ՀԿ-ների մասնակցությամբ, մոտ ժամանակներս կարող է ժամանել այդ վայր և օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին»,-նշել է նա, տեղեկացնում է News.am: